Հայաստանում թուրքերին զսպելու ամենամեծ հնարավորությունը, ուժն ու կամքը հենց Քոչարյանն ունի

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հանդիպումները մշտապես եղել են ազգային ու պետական հարցերի համատեքստում։ Միշտ չէ, որ Քոչարյանի հետ համաձայն եմ եղել, բայց մի հարցում մեր հայացքները մշտապես համընկնում են' դա ազգային պետության ու անվտանգության առաջնահերթությունն է։
Մեր երկիրը հիմա գոյության խնդրի առաջ է, ու մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել։ Վերջին 20 տարիներին ես խորությամբ տիրապետում եմ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը։ Ով-ով, բայց գոնե ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են թուրքերն ուզում ոչնչացնել Հայաստանը։ Գոնե ես լավ եմ ճանաչում թուրքերին ու լավ գիտեմ, թե ինչպես են նրանք մշտապես կեղծ խոստումներով թակարդը գցում ուրիշներին։
Աստված չանի, եթե Նիկոլի իշխանությունը մնա և մեր երկիրը լրիվ հասանելի դարձնի Թուրքիայի ու Ադրբեջանի համար, ապա մի քանի տարի անց հայերը լացելու են իրենց զավակների դիակների վրա։ Այդպես թուրքերը խաբելով արեցին Սիրիայում, այդպես արեցին Լիբիայում, այդպես հիմա անում են Պաղեստինում, որտեղ Իսրայելի հետ իբր թե խնդիրներ ունեն, բայց իրականում միասին իրականացնում են ժողովրդի ցեղասպանություն։
Թուրքերը նույնկերպ կեղծ խաղաղության ու բարեկամության անվան տակ տնտեսական բռնազավթման են ենթարկում Վրաստանը, թուրքերը լցվել են Վրաստանի տարբեր շրջաններում` գրավելով Բաթումը և Վրաստանի մյուս տարածքները։
Ի վերջո, հիշենք հայտնի խոսքը` որտեղ թուրք և ադրբեջանցի, այնտեղ Թուրքիա և Ադրբեջան։
Հայաստանում թուրքերին զսպելու ամենամեծ հնարավորությունը, ուժն ու կամքը հենց Քոչարյանն ունի իր փորձով ու արտաքին կապերով' ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ -ի, Եվրոպայի ու Չինաստանի հետ։
Հարգում եմ Քոչարյանի քաղաքական թիմի հավասարակշռությունը, հավատարմությունը և հոգատարությունն ազգային գործիչների նկատմամբ։ «Հայաստան» դաշինքը, հատկապես ՀՅԴ-ն, միակ ուժն է, որը այսքան տարի իմ կողքին է ՔՊ -ի ահաբեկչական հարձակումներին դիմակայելիս, ինչպես նաև բազմաթիվ անգամներ օգնել են մեր բանակի առաջնագիծը ուժեղացնելու, կահավորելու և մեր զինվորների ծառայությունն ավելի անվտանգ դարձնելու իմ աշխատանքներում։
Սկզբունքայնությունը, ազգային արժեքները և հավատարմությունը ինձ համար կարևոր են, ուստի ես կարծում եմ, որ հենց Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինեմ։

Նաիրի Հոխիկյանի գրառումը

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am