Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերը օրինական չեն. մի վերցրեք

Երեկ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում տեսա, որ ռազմական ոստիկանության մի քանի ծառայողներ ծանուցագրեր են հանձնում ՌԴ -ից ժամանող մեր հայրենակիցներին' 25-օրյա հավաքների տանելու սպառնալիքով ։
Խորհրդակցեցի հայտնի փաստաբան Վրեժ Խաչիկյանի հետ ու պարզեցի հետևյալը.
 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից։
  Այսինքն 25-օրյա հավաքների կարող է կանչել միայն զինկոմիսարիատը
 Ռազմական ոստիկանությունը իրավունք չունի մարդկանց կանչել կամ ծանուցել 25-օրյա հավաքների։
 Նույն' «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, սահմանված ծանուցումները կազմակերպվում են պահեստազորում հաշվառված քաղաքացու հաշվառման վայրին կցված զինվորական կոմիսարիատի կողմից։
  Այսինքն, ձեզ կարող է 25-օրյա հավաքների կանչել միայն ձեր գրանցման և բնակության վայրի զինկոմիսարիատը իր աշխատակցի միջոցով, ուրիշ ոչ ոք։
 Ռազմական ոստիկանությունը զինկոմիսարիատի աշխատակից չէ և իրավունք չունի մարդկանց ծանուցագիր հանձնել։
 «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը ապահովում է աջակցություն զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին (...) զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու (...) գործընթացում:
  Այսինքն, ռազմական ոստիկանությունը կարող է միայն ուղեկցել արդեն զորակոչվածներին դեպի զորամասեր։
  Ռազմական ոստիկանությունը լիազորություն չունի մարդկանց ծանուցագրեր հանձնել։
 Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, եթե այս օրերին գալիս եք Հայաստան, և օդանավակայանում ինչ-որ մեկը ձեզ բանակ տանելու ծանուցագիր է տալիս, մի վախեցեք։ Իմացեք, որ դա անօրինական է։
 Ծանուցում հանձնողներին ի պատասխան հրաժարվեք այն առձեռն ստանալուց, մի ստորագրեք որևէ փաստաթղթի տակ, այդ թվում՝ մի ստորագրեք նաև ծանուցումը ստանալուց հրաժարվելու վերաբերյալ արձանագրության տակ։
 Եթե ռազմական ոստիկանության ծառայողները ձեզ փորձեն վախեցնել, թե բերման կենթարկեն, անմիջապես զանգահարեք ոստիկանություն 102 համարով և հայտնեք ձեր ազատ տեղաշարժին խանգարելու մասին։
  Փաստաբանները պատրաստ են ձեզ աջակցել։
 Ռազմական ոստիկանության ծառայողները անմիջապես ձեզ հանգիստ կթողնեն և կհեռանան։
  Սիրելի հայրենակիցներ, Նիկոլը քաղաքական հոգեվարքի մեջ է և պետական բոլոր մարմիններին ներքաշում է հանցագործության մեջ, որ ինքը մնա։
  Մի վախեցեք ոչ մի բանից, ձեզ ոչ ոք չի կարող ապօրինի զորակոչել։
 Եկեք Հայաստան, մասնակցեք ընտրություններին, օգնեք, որ Հայաստանն ազատագրենք թուրքերից ու մնանք հայ։

Նաիրի Հոխիկյանի էջից

 

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am