ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ մինչ իշխանությունները իրավապահների միջոցով ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով «ընտրակաշառքի» վերաբերյալ «հնարովի» ձայնագրություններ են տարածում, իրենք ահազանգեր են ստանում՝ ՔՊ-ական մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու։
Թերթը հայտնում է, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը կազմել է անծայրածիր ցանկ՝ մեկի վիրահատության, մյուսի կրթաթոշակի, երրորդի սոցիալական կարիքների հարցերը լուծելով և բազում մարդկանց աշխատանքի տեղավորելով։
«Հրապարակ»-ի պնդմամբ, ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն և այդ ճանապարհով է փորձում ստանալ քաղաքացիների քվեները։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
