Ռուբիո․ Հայաստան – Ադրբեջան հակամարտությունն ավարտվել է, ստորագրվել է TRIPP-ի համաձայնագիրը
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
«Երեկ ստորագրեցի համաձայնագիր, որը ստեղծում է TRIPP ուղին։ Այն երկու երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին, կտրամադրի արտակարգ հնարավորություններ՝ հիմնված նրանց ինքնիշխանության վրա»,-նշել է Ռուբիոն։
