Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ Հայաստանը ունի գյուղատնտեսության զարգացման կարևոր նախադրյալներ, սակայն առավելությունը տնտեսական արդյունքի վերածելու համար պահանջվել է համակարգված պետական քաղաքականություն։ Նշվում է, որ կառավարությունը լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ՌԴ արտահանման սահմանափակումները թեման դարձրել են առավել արդիական։
Ժամանակակից գյուղատնտեսությունը բարձր տեխնոլոգիական է, սակայն Հայաստանում վերափոխումների տեմպերը չեն համապատասխանում պահանջներին։ Մրցունակ լինելուն խոչընդոտում է սանիտարական, ֆիտոսանիտարական, փաթեթավորման, լոգիստիկայի և հետագծելիության ստանդարտներին համապատասխանության դանդաղ ընթացքը։
