Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ դիվերսիֆիկացիան դարձել է համաշխարհային քաղաքականության գլխավոր շարժիչներից՝ ընդգրկելով տնտեսություն, էներգետիկա, տեխնոլոգիաներ, անվտանգություն ու ֆինանսներ։ Վառ օրինակն է Միացյալ Նահանգների մոտեցումը Չինաստանին և կախվածության նվազեցումը հազվագյուտ մետաղների ու տեխնոլոգիական շղթաներում։
Եվրոպայում քննարկվում է ռազմավարական ինքնավարությունը։ ԵՄ-ն փորձում է պահպանել տնտեսական կապերը Չինաստանի հետ, բայց նաև նվազեցնել կախվածությունը՝ զարգացնելով այլ ուղղություններ, այդ թվում՝ Հնդկաստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով որոնվում են նոր էներգետիկ մատակարարներ՝ Նորվեգիա, ԱՄՆ, Կատար, Ալժիր, և աշխուժել է միջուկային էներգետիկայի թեման։
