Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»:

Սակայն, մեր տեղեկություններով, բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Հիշեցնենք․ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնատեսակների, «Ջերմուկի», կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։

Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ՝ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, իրենց առջեւ իշխանության թեթեւ ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:

Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսություն հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք, իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ եւ առանց լուծումների։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Երևանի համար ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել․ Օվերչուկ Ես իմ ձևով եմ մասնակցելու․․․ չե՛մ վախենում կալանավորվելուց․ դերասան Արման Նավասարդյան (video) Ռուբիո․ Հայաստան – Ադրբեջան հակամարտությունն ավարտվել է, ստորագրվել է TRIPP-ի համաձայնագիրը Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ Պետք է գնալ քվեարկության ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը․ Արտակ Զաքարյան Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրող Կոչ զինվորականությանը․ ՔՊ-ն սպառնում է ՀՀ քաղաքացիներին․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութեր Ինչ էլ ասի՝ սուտ է, լուրջ մի՛ վերաբերվեք (video) Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը․ Տիգրան Աբրահամյան ՔԿ-ն 50-ից ավելի հասցեներում իրականացնում է խուզարկություններ Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կինեն #ՈՒՂԻՂ. Երեկվա Հանրապետության հրապարակը «փորեց Նիկոլի գերեզմանը»․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ» ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Խփող թռնող ՔՊ-ականների արկածները` Մարմարաշենում․ ինչպես են հղի կնոջը հարվածողները փախչում (video) Ռոբերտին էքստրեմալ իրավիճակների նախագահ էին անվանում․ Բելլա Քոչարյան (video) Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա 64-ամյա ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հենց էս հոդվածով դատվելու է․ ի՞նչ գործ է մտել Դատախազություն․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am