Փաշինյանի ու ՔՊ-ի նպատակադրումները լիովին համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ. Արմեն Այվազյան

«Փաստորեն, Փաշինյանն ու ՔՊ-ն, առանց քողարկման և երկիմաստության, մերժում են հայ ազգի արժանապատիվ գոյության իրավունքը»,- նշել է քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։

Նա գրել է. «Նրանք պարզ ու հստակ հայտարարում են, որ պատրաստվում են հրաժարվել այն հիմնարար արժեհամակարգային դրույթներից, որոնք հազարամյակներով հային հայ են պահել՝ պատմությունից, հավաքական հիշողությունից, ինքնությունից, ազգային հավատից ու եկեղեցուց, Հայաստան հայրենիքի գաղափարից և դրա շուրջ ձևավորված պատկերացումներից, ազգային ավանդույթներից ու սրբազան խորհրդանիշներից, հանուն հայրենիքի և ազգի անձնվիրաբար ծառայելու ու պայքարելու կամքից։

Նրանք անտեսում են հայ ժողովրդին պաշտպանելու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով ամրագրված պարտավորությունները, այդ թվում՝ հայոց լեզվի պահպանման և զարգացման պահանջը՝ արդեն իսկ գիտական ոլորտից հետևողականորեն դուրս մղելով հայոց լեզուն, իսկ պատմագիտությունն ու հայագիտությունը ենթարկելով օտար վերահսկողության։

Նրանք բացեիբաց հրաժարվում են ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն պարտավորություններից, որոնցով իրենք պարտավոր են առաջնորդվել պետական իշխանության իրականացման ընթացքում։ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են հայ ժողովրդին զրկել սեփական հողի վրա ազատ ապրելու և ինքնիշխան ազգային պետություն ունենալու պատմական հնարավորությունից։ Նրանք ժխտում են հայության բնական և անօտարելի իրավունքները, ներառյալ՝ կյանքի իրավունքը։

Ըստ էության, Փաշինյանն ու ՔՊ-ն մերժում են հայ ժողովրդի գոյության իրավունքը և մեթոդաբար նախադրյալներ են ստեղծում Հայաստանի ամբողջական հայաթափման և թուրքացման համար։ Եվ այս հարցում Փաշինյանի ու ՔՊ-ի նպատակադրումները լիովին համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ։

Հայ-թուրքական հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարածք»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am