Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կրկին հիշեցրել է օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ հայտարարությունն արել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում պահպանվող լարվածության և շարունակվող զինված հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, իսկ զինված բախումները շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար։«Ցավոք, արձանագրվում են դեպքեր, երբ Ադրբեջանի քաղաքացիները զոհվում կամ վիրավորվում են նման տարածաշրջաններում տեղի ունեցող ռազմական գործողությունների և զինված բախումների հետևանքով։

Այդպիսի դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հակամարտության գոտիներում և հարակից տարածքներում առկա բարձր վտանգավորությունը՝ լուրջ ռիսկեր ստեղծելով այնտեղ աշխատող կամ այցելող քաղաքացիների կյանքի և առողջության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տվել արտերկիր մեկնելուց առաջ ուշադիր գնահատել անվտանգության իրավիճակը, հաշվի առնել պետական մարմինների նախազգուշացումները և զերծ մնալ այն շրջաններ այցելելուց, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին՝ որպես վարձկան կամ կամավոր, ցանկացած ձևով, երկրի օրենսդրության համաձայն ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատանքները արտերկրում գտնվող քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

«Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվությամբ մոտենա սեփական անվտանգության հարցերին և խուսափի բարձր ռիսկայնության հետ կապված գործունեությունից։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադիր հետևել միջազգային իրավիճակի զարգացմանը»,- հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am