Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ...

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչու՞ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր», որ վրդովվեք այդ աննախադեպ ցինիզմից:


Պարտադիր չէ, որ արցախցի լինեք, որ արցախցիներին «փախած» անվանի...կամ` անձամբ ձեզ ասի «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», որ հասկանաք` երկրի ղեկին ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ մարդ է նստած:

Պարտադիր չէ ընդդիմադիր լինեք, որ որևէ ընդդիմադիրի նկատմամբ քաղաքական հետապնդումն ապօրինի ու անթույլատրելի համարեք:

Պարտադիր չէ, որ հոգևորական կամ հավատացյալ լինեք, որ եկեղեցու նկատմամբ արշավը, կաթողիկոսին փոխելու փորձերը սրբապղծություն համարեք: Եվ պարտադիր չէ անձամբ ճանաչեք Բագրատ ու Միքայել սրբազաններին, որ դատապարտեք նրանց նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերն ու նրանց` ազատության սահմանափակումը:

Պարտադիր չէ իրավաբան լինեք, որ հասկանաք, թե ինչքան օրենքներ են այս իշխանություններն ամեն օր խախտում:

Պարտադիր չէ, որ ձեր նախնիները ցեղասպանության զոհ եղած լինեն, որ Ցեղասպանության ուրացումը ձեզ համար մերժելի լինի:

Պարտադիր չէ, որ Արարատ սարի համար ուշքներդ գնա, որ հակադրվեք Մասիսի դեմ այս անհեթեթ, խելահեղ պայքարին:

Պարտադիր չէ, որ Տիգրանաշենի բնակիչ լինեք, որ Տիգրանաշենի հանձնման դեմ ընդվզեք:

Պարտադիր չէ Գորիս-Կապան ճանապարհի նման զրկվենք նաև դեպի Վրաստան, նաև Եղեգնաձոր ու Սյունիք գնացող ճանապարհներից, որ հասկանաք մեր վիճակի ողջ աղետալիությունը:

Պարտադիր չէ պատերազմ լինի, որ հասկանաք` խաղաղությունը խոսքերով չեն բերում և խաղաղություն չի հաստատվելու քանի դեռ ՔՊ-ն իշխանության է:

Պարտադիր չէ, որ գազը դառնա 600 դոլար, բոլոր ապրանքների և ծառայությունների գները տասնապատկվեն, որ հասկանաք` Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը ծանր հարված է լինելու մեր երկրին ու բոլորիս կենսամակարդակին:

Պարտադիր չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները տասնյակ հազարներով ժամանեն Հայաստան, տնավորվեն- տեղավորվեն, որ հասկանաք, թե ուր է մեզ հասցրել ՔՊ-ի վարած քաղաքականությունը:

Այս բոլորը և շատ այլ բաներ գիտակցելու համար մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ... անցյալի իրադարձություններից և սրանց 8-ամյա կառավարումից դասեր քաղելու կարողություն:

ՀԳ Այդ մենք պետք է հարցնեինք` ինչու՞ չզոհվեցիք, չկախվեցիք, չհեռացաք...այսքան ավեր ու կորուստ բերելուց հետո, իրավիճակի ողբերգականությունն այն է, որ անամոթ տղերքի այս խմբակն է նման անբարո հարցեր տալիս հանրությանը...

 

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am