Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով Մոնումենտի առանձնատները պետությանը վերադարձնելու մասին հարցին, ասել էր.

«Մոնումենտի առանձնատների մասով մենք երկու ուղղությամբ ենք աշխատանք իրականացնում։ Ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով դրվագներ, որտեղ այդ թվում՝ այս առանձնատները պահանջում ենք որպես ապօրինի գույք։ Եվ մյուս ուղղությունը 2018 թվականին նախաձեռնված և մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթն է, որով մենք այս տարի պլանավորում ենք, որ հանրությանը կիրազեկենք որոշակի առաջընթացի մասին։ Կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ նաև քրեական վարույթով կունենանք առաջընթաց։ Մի շարք անձանց վերաբերյալ, ովքեր այս տարածքներում ունեն առանձնատներ, մենք ապօրինի գույքի բռնագանձման հայցերը ուղարկել ենք դատարան»:

«Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե քրեական վարույթներով ի՞նչ առաջընթաց է գրանցվել, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են.

«Դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողեր) ցանկում ընդգրկված 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես՝ «Հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտիներ» նպատակային նշանակությամբ ու հանգստի համար նախատեսված հողամասերի սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող՝ օտարման ոչ ենթակա, ընդհանուր 197 միլիոն 712 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են հասարակական կազմակերպություններին: Օտարման հետևանքով Երևան քաղաքը զրկվել է ընդհանուր 12 հազար քմ մակերեսով կանաչ տարածքից. տարածքը նախկինում՝ որպես զբոսանքի և հանգստի վայր, հասանելի է եղել բոլորին, իսկ օտարումից հետո դարձել է ցանկապատված մասնավոր տարածք:

Դատախազը նույն օրը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի ապրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արսեն Լալայանցի նկատմամբ, 2004 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 28-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի նկատմամբ:

2026 թվականի մայիսի 18-ին դատախազը քրեական հետապնդում է հարուցել նաև 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանի նկատմամբ»:

 

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am