«Երևան Սիթի»-ում վիճաբանություն է եղել հացթուխների միջև․ կա վիրավոր

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ շտապօգնությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի կնոջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 43-ամյա Հայարփի Շ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 18-ին ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/1 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայարփի Շ․-ի ամուսնու, Երևանի բնակիչ 48-ամյա Արտյոմ Հ․-ի և նույն վայրում աշխատող ոմն Հովոյի միջև աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիներս ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում ամուսնուն մոտենալիս ոմն Հովոն 1 անգամ ձեռքով հարվածել է Հայարփի Շ․-ին և վերջինս վայր է ընկել գետին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Հովոն հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ․-ն և ձեռնարում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայարփի Շ․-ն և Հովհաննես Մ․-ն աշխատում են նշված սուպերմարկետում, որպես հացթուխներ:

 

դիտվել է 378 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին․ ինչ է սպասվում (video) «Բոլորին դեմ եմ» կուսակցության ևս 12 անդամ դուրս են գալու ցուցակից, մնալու է 25 թեկնածու «Չեմ կարող գալ ձեր շքերթին, քանի որ չեմ զոհվել». բաց նամակ Սուրեն Պապիկյանին Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» «Երևան Սիթի»-ում վիճաբանություն է եղել հացթուխների միջև․ կա վիրավոր Հորինովի «Արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» համաժողովի պաստառը շատ խոսուն է․ Վարդան Ոսկանյան Երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվեք առավելագույն զգուշությամբ․ կոչ Պուտինը բաց կապով չի խոսում, մուլտիմիլիոնատերն էլ ФСБ աշխատակից չի լինում, Նիկոլ (video) Նիկոլ Փաշինյան, գործակալ ես փնտրում, հայելու մեջ նայիր. Աննա Գրիգորյան (video) Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը․ Էդուարդ Շարմազանով ԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումները 24 ժամվա ընթացքում 26 նավ է անցել Հորմուզի նեղուցով Ձեզ չթվա՛՝ հենց այնպես եմ այս սարսափելի փաստերը ձեզ ներկայացնում․ Սամվել Կարապետյանը մանրամասնում է (video) Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցներն են փակ լինելու Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am