ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ-ում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը և ֆինանսական կառուցվածքը։

Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուսակցության դրամական միջոցները կազմել են 127,898,665 ՀՀ դրամ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ կուսակցությունն ունի մասնակցություն «Սիվիկ Նյուզ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս բաժնեմասով, ներդրման չափը՝ ընդամենը 10,000 ՀՀ դրամ։ Գաղտնիք չէ, որ «Սիվիկ Նյուզ»-ը հանրային դաշտում լայնորեն ընկալվում է որպես իշխանական տեղեկատվական և հաղորդակցական հարթակ՝ ՔՊ-ի խոսափողը, որը տարածում է ՔՊ-ի քաղաքական ուղերձները և կառավարության դիրքորոշումները։ Այդ հանգամանքը, զուգորդված կուսակցության՝ լրատվամիջոցում լիարժեք բաժնեմաս ունենալու փաստի հետ, հանրային դաշտում կրկին առաջացնում է հարցեր քաղաքական հաղորդակցության և մեդիայի ազատության առումով։

Եկամուտների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մի քանի աղբյուրներից ֆինանսավորում, այդ թվում՝ պետական ֆինանսավորում ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ 234,727,890 ՀՀ դրամ, ահռելի նվիրատվություններ՝ 481,790,400 ՀՀ դրամ, անդամավճարներ՝ 129,524,599 ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցումներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ 120,000 ՀՀ դրամ և «24 Նյուզ» ՍՊԸ-ից՝ 446,000 ՀՀ դրամ։

Համեմատության համար՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կուսակցությունը ստացել է 254 մլն 900 հազար դրամ պետական ֆինանսավորում, 276 մլն 482 հազար դրամ նվիրատվություն, 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն և 123 մլն 93 հազար դրամ անդամավճարներ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հաշվետու ժամանակահատվածներում կուսակցության ֆինանսավորման հիմնական աղբյուրները շարունակում են մնալ պետական ֆինանսավորումն ու խոշոր նվիրատվությունները։

Իսկ նվիրատուների մեծ մասը անանուն են․ այն, ինչ ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին վերագրելով՝ անանուն ֆինանսավորողներ ունենալու համար, հիմա անում է հենց ՔՊ-ն»։

 

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ» Մերժվածության համը. «Փաստ» Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ» Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Մակրոնի այցի օրերին «Վեոլիա Ջուր»-ի անարդյունավետ աշխատանքի հարցը չի քննարկվել. «Ժողովուրդ» Փաշինյանի հետ բանավիճած արցախցուն կալանավորեցին Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել. ТАСС Մեր ազգային շահերին հակառակ Սիրիա զորախումբ ուղարկած էակը «Կրեմլի ագենտներ» է փնտրում Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է ֆինանսավորում ռուսական The Insider պարբերականը, և ինչո՞ւ է այն համագործակցում Փաշինյանի իշխանության հետ Կարծում եմ՝ այս դեպքը մեզ պետք է մի քանի կարևոր դաս տա... Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի ՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել․ Տուսկ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Պուտինն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am