Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը կրկին դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով՝ մատնանշելով մայիսի 18-ին Արաբկիրում հնչեցրած վիրավորանքներն ու բռնության կոչերը։ Նա հիշեցնում է, որ ապրիլի 19-ի դիմումից մեկ շաբաթ անց հանձնաժողովը մերժել էր վարույթ սկսել։
Չալաբյանը նշում է, որ իրենց բողոքը ընդունվել է և կարևորում է իրավապահների վրա հանրային ճնշումը։ Նա ընդգծում է, որ իշխանափոխությունից հետո հանցագործությունները կոծկողները պատասխանատվության կենթարկվեն՝ օրինակ բերելով Կիրանցի գործով հարուցված վարույթը։
