Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք ոչ միայն մեր անձնական կյանքի, այլև պետության ճակատագրի համար. Հայր Ռուբեն
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում» վերտառությամբ հրապարակում է արել։
Հայր Սուրբն ընդգծել է՝ անտարբերությունը նույնպես ընտրություն է։
«Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։
Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք ոչ միայն մեր անձնական կյանքի, այլև պետության ճակատագրի համար։
Քվեատուփի առաջ կանգնած մարդը միայն քաղաքացի չէ․ նա իր խղճի, հավատքի և սերունդների ապագայի վկան է»,- նշել է Հայր Ռուբենը։
