«Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել.

««Ականատես» դիտորդական առաքելությունը խորապես մտահոգված է քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթով, որը վերջին օրերին առավել սրվել է նախընտրական քարոզչության շրջանակում։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը և դրա հետևանքները։

Ըստ այդմ, առնվազն հանրամատչելի տեղեկատվության հիման վրա Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան առաջադրված մեղադրանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով, ինչպես նաև, որպես հետևանք, կալանավորման միջնորդությունը, համարում ենք առերևույթ չհիմնավորված և անօրինական։

«Ականատեսի» գնահատմամբ՝ Օսիպյանի արտահայտությունները, թեև պարունակել են կոշտ և սուր, որոշ մասով անհարիր խոսույթ պարունակող քաղաքական քննադատություններ, այնուամենայնիվ գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում, այդ թվում՝ Արցախում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները քննադատող արտահայտությունները և հանդիպմանը նախորդած սոցիալական ցանցում արված գրառման մեջ տեղ գտած խոսույթը։

Ընդ որում, տվյալ իրավիճակում նրա ընդդիմախոս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվել են ոչ պակաս կոշտ և անգամ ավելի սուր գնահատականներ ու արձագանքներ, ինչը վկայում է փոխադարձ էմոցիոնալ և քաղաքական բախման մասին։

Ընդ որում, Ն․Փաշինյանի դեպքում խիստ մտահոգիչ և անընդունելի են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված անպատշաճ արտահայտությունները, որոնք հերթական անգամ սրում են հանրային տրամադրւթյուններն ու խորացնում բևեռացումը։

Նման պայմաններում կողմերի արտահայտությունները, անհրաժեշտության դեպքում, վերջիններիս նախաձեռնությամբ կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես վիրավորանքի կամ զրպարտության իրավական համատեքստում։ Սակայն դրանք չեն կարող ողջամտորեն որակվել որպես խուլիգանություն, քարոզչությանը խոչընդոտում կամ առավել ևս՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել կամ քարոզել։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին դադարեցնել անհիմն և քաղաքական ենթատեքստ ստեղծող քրեական հետապնդումը, առաջնորդվել բացառապես իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ որևէ միջամտության կամ ազդեցության տպավորություն ստեղծող գործելակերպից։

Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ատելության խոսքից և քաղաքական հակառակորդների դեմ անհանդուրժողականության խորացմանն ուղղված խոսույթից՝ նպաստելով հանրային համերաշխության և իրավական պետության սկզբունքների պահպանմանը»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Արմեն Ղահրամանյանին ծառայողական բնակարանից վտարելը դատարանը ևս արգելեց․ Ռոման Երիցյան ՀԱԿ․ չհրաժարվել մանդատներից ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Ալեքսանդր Բույնովը ինսուլտ է ստացել «Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ «Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան Լիտվան զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց Ֆիդանը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին Հորմուզն ուշադրության կենտրոնում Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը նախնական կալանքի տակ է․ նա հետախուզվում է Շնորհավորում եմ, սկսեք աթար հավաքել․․․ Ռուսաստանը անցավ նոր պատժամիջոցների․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am