Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն: Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր և պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք:

Քաղաքական կարգավիճակը, առավել ևս նախընտրական քարոզարշավը, չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսևորելու համար։

Նախընտրական քարոզարշավների ժամանակ Փաշինյան Նիկոլի ուժեղ ընգծված նյարդայնությունն ու էմոցիոնալ բռնկումներն ունեն թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական խորքային պատճառներ։ Ինչպես հանրահայտ ասացվածքն է հուշում՝ «կրակ չկա առանց ծուխ», և այս համատարած լարվածությունը պատահական չէ։

Նշեմ մի քանի հիմնական գործոն, որոնք մերկացնում են նմանօրինակ «հիստերիկ» վարքագծի դրդապատճառները.

Վերարտադրության գերխնդիրը.

Իշխանությունը ցանկացած գնով պահելու և վերարտադրվելու հարցը գործող վարչախմբի համար վերածվել է կենաց-մահու խնդրի, ինչն ուղղակիորեն կաթվածահար է անում սառնասիրտ վարքագծի դրսևորումը և որոշումներ կայացնելու ունակությունը:

Անխոցելիության առասպելի փլուզումը.

Փաշինյան Նիկոլն այսօր հանրությանը մատնեց իր ամենամեծ վախը՝ սեփական անխոցելիության զգացողության կորուստը։ Քարոզարշավի ժամանակ երբեմնի «ժողովրդական» ընդունելության փոխարեն նա անընդմեջ բախվում է համատարած սառնության, կոշտ հարցադրումների և բացահայտ մերժման: Այս վերաբերմունքը նրա և իր թիմակիցների մոտ առաջացրել է ներքին խուճապ ու տագնապ: Ագրեսիայի և բղավոցների այդ տեսարանում Առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտի դեմքին դաջված ահասարսուռ հայացքն այդ թիմային վախի լավագույն ապացույցն էր: Մշտապես ուրախ ու զվարթ, երգող և պարող Ավանեսյան Անահիտը սարսափած էր:

Քաղաքական «դիջեյության» սնանկությունն ու փաստարկների դեֆիցիտը.

Փաշինյան Նիկոլի հրապարակային հանդես գալու ոճը ի սկզբանե ձևավորվել է կիսաճշմարտությունները բամբասանքի տեսքով հրամցնելու և հանրահավաքներում աղմկելու՝ քաղաքական «դիջեության» տրամաբանության մեջ: Հանրային հարթակում նրա հիմնական գործիքները միշտ եղել են բարձր ձայնը, անկիրթ բառապաշարով էմոցիոնալ շեշտադրումները և հակառակորդին սաստելը։ Այսօր, կորցնելով ինքնատիրապետումը, նա պարզապես վերադարձավ իր բնական կերպարին, քանի որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են կիրառելու իրենց համար ամենահարմարավետ ու ծանոթ մոդելը։ Երբ փաստարկները սպառվում են, ավտոմատ միանում է «հարձակումը որպես պաշտպանության լավագույն միջոց» էժանագին տակտիկան։

Այսօր մենք ականատեսը դարձանք փողոցից և ցածր շերտերից հանկարծակի իշխանական բարձունքների ու կարգավիճակի հասած այն տեսակի վարքագծին, որը, չնայած արտաքին ատրիբուտներին (թանկարժեք կոստյումներ, պաշտոնական դիրք, շքախումբ, թիկնապահներ), ներքուստ պահպանում է իր նախկին կենդանական բնազդներն ու փողոցային ագրեսիան:

Այսօր Փաշինյան Նիկոլի իրական բնազդների դրսևորման տեղատարափ էր: Հայտնվելով սուր սթրեսի մեջ և բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին, նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թևից, և պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ, Կոխելու եմ»:

Այնպիսի տպավորություն էր, թե բուլգակովյան հայտնի Շարիկովն է մեր առջև, որի հանձնարարությունը` կատուներ ոչնչացնելով, այլևս պահանջված չէ:

«Փողոցային Շարիկովի» առկայությունը մեր ազգային-պետական կառավարման կյանքում առաջացրել է արժեքների ուժգին բախում: Շարիկովը՝ ով գտել է իր «իդեալական» աշխատանքը, որտեղ ոչ թե պետք է արարել կամ մտածել, այլ ոչնչացնել` մարդիկ մերժում են: Այնպիսի տպավորություն է, որ այդ մերժմանը նաև մասնակցում են Շարիկովին վիրահատողները:

Հանրային վայրերում հնչող «Կզցնելու, Չոքցնելու, Կոխելու» սպառնալիքները, քաղաքացիների թիրախավորումն ու հիստերիկ վարքագիծը ոչ այլ ինչ են, քան սեփական կատարյալ անկարողության և խորը թաքնված վախերի հանրային խոստովանություն:

Փաշինյան Նիկոլը այսօր ի ցույց դրեց, որ բարձր պաշտոնն ու արտաքին փոփոխությունները չեն կարող թաքցնել մարդու ներքին մշակույթի, կրթության և արժեհամակարգի դեֆիցիտը, որը ճգնաժամի պահին անմիջապես ջրի երես է դուրս գալիս:

«Փողոցային պոպուլիստի» և «գիտակից քաղաքացու» հակադրությունը հստակ գծում է այն ջրբաժանը, որն այսօր առկա է հասարակության մեջ: Ագրեսիան բախվում է` հակադարձվում է ոչ թե հայհոյանքի, այլ արժանապատվության և փաստարկվածության, ինչն էլ ավելի է կատաղեցնում ինքնատիրապետումը կորցրած «փողոցային Շարիկովին»: Բղավոցն ու սպառնալիքը հանրության կողմից այլևս չեն ընկալվում որպես ուժի դրսևորում: Ընդհակառակը, դա սեփական անճարության, փաստարկների կատարյալ բացակայության և իշխանությունը կորցնելու սարսափի բացահայտ մերկացումն է:

«Ութ տարի հնարավորություն ունեիր, անեիր» քաղաքացու հարցին Փաշինյան Նիկոլը պատասխանեց բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ ու Կոխելու եմ համապատասխան տեղը» և գնաց քարոզելու այլ վայր:

Փաշինյան Նիկոլի կողմից հանրային շփման բռնկման ժամանակ կիրառված բառապաշարը պատահական չէր, այլ հանդիսանում էր նրա անցյալի վախերի և ենթագիտակցական բարդույթների արտացոլումը (պրոյեկցիան) հարցապնդում ներկայացնող քաղաքացու վրա:

Երբ պետական միտքն ու փաստարկները լիակատար պարտություն են կրում քաղաքացու արժանապատվությունից և իշխանությունը խոսում է բացառապես փողոցային խուլիգանի, սպառնալիքի ու հիստերիայի լեզվով` սա՛ է «փողոցային Շարիկովի» իրական քարոզը, սա՛ է այս վարչախմբի կառավարման մշակույթի ողջ սնանկությունն ու վերջնակետը:

Իսկ երբ երկրի իշխանության ղեկը գտնվում է մի անձի ձեռքին, ով անցյալում սերտ առնչություն է ունեցել քրեական ենթամշակույթի հետ և տարիներ առաջ մեծ սարսափ ու հոգեբանական տրավմա է ապրել «Կոշ» ՔԿՀ-ում՝ իրեն «կզցնելու», «չոքցնելու» և համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներից, ապա ենթագիտակցական այդ վախերի հանրային պրոյեկցիան դառնում է անխուսափելի: Այսօր նա սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին:

Զարուհի Փոստանջյան

18 մայիս, 2026 թվական

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը «Հայաստան» դաշինք․ իշխանությունը փորձում է ճնշումների միջոցով ապահովել վերարտադրություն Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը․․․ ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Արթուր Օսիպյանի գործով նյութերը ոստիկանությունից փոխանցվել են Քննչական կոմիտե Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է. BBC Ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանության կազմակերպած բեմադրությունն է․ Բեգլարյան Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել իր երկրում Ռուսաստանի դեսպանին Ինչու են ձերբակալել Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Օսիպյանին «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլական լոգիկա՝ եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես ու դասալիք. Կարպիս Փաշոյան Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am