Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան

«Այս իշխանության տարածած կեղծ և մոլորեցնող թեզերից մեկն այն է, որ ժողովրդավարությունը անվտանգության և խաղաղության երաշխավորն է: Նույնիսկ մի ժամանակ փորձում էին հասարակությանը դնել երկընտրանքի առջև, թե ո՞րն է գերակա կամ նախընտրելի` ժողովրդավարությո՞ւնը, թե՞ անվտանգությունը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրենք ո’չ ժողովրդավար են, և ո’չ էլ կարողունակ ապահովելու քաղաքացու և երկրի անվտանգությունը` իրենք իսկ լինելով սպառնալիք ինչպես ժողովրդավարությանն, այնպես էլ քաղաքացու և պետության անվտանգությանը:

Թեպետ, ինչպես ասվում է, ժողովրդավարությունը ցայսօր գտնված կառավարման լավագույն մոդելն է, այսուհանդերձ, ընդհանուր առմամբ, այն պետք է գործուն կերպով առանցքված լինի որոշակի արժեհամակարգով` արդարությամբ, ճշմարտությամբ, իրավունքով, պատասխանատվությամբ և մարդու պատվով և արժանապատվությամբ: Այլապես այն կվերածվի կեղծիքի և չարիքի` ինքնահարմար և ինքնահնար, ինչպես պիղատոսյան «ժողովրդավարությունն» էր, որի հետևանքով Արդարը ստորադասվեց անարդարին:

Հետևաբար, ժողովրդավարությունը սոսկ միջոց է և ոչ վերջնանպատակ և առավել ևս չի կարող լինել խաղաղության երաշխավոր ո’չ ներքին կյանքում, և ո’չ էլ արտաքին մարտահրավերների դիմաց: Ավելին, ժամանակակից աշխարհում ամենազազրելի հանցագործություններն իրականացվում են ժողովրդավարության պաստառի ներքո` և’ «ժողովրդավարների» կողմից, և’ «ժողովրդավարության» պահանջներին զոհ դարձող քաղաքացիների և երկրների նկատմամբ:
Այսպիսի քայքայված և աղճատված ժողովրդավարությունը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել խաղաղության, երբ ժողովրդավարությունն ինքը կարիք ունի պաշտպանության և երաշխավորության:

Հետևաբար, նման ժողովրդավարությունը ինքնին սպառնալիք է ներհանրային խաղաղության և հաշտության նկատմամբ, ինչպես և` անկարող որևէ կերպով երաշխիք լինել արտաքին սպառնալիքի դիմաց:

Ամփոփելով, կրկին ցանկանում եմ նշել, որ ժողովրդավարությունը չի կարող ամբողջանալ առանց բարոյագիտական հիմքի և գիտակցության` միտված արդարության հաստատմանը, համընդհանուր բարիքի ստեղծմանը և մարդու արժանապատվության գնահատմանը, առանց որոնց խաղաղությունը կմնա պատրանք. «Տերը արդարություն է սիրում, Ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ. 10:7):

Ի վերջո ակնհայտ է, որ ժողովրդավարության «գեղեցիկ» պաստառի ներքո աշխարհում բախումներն ու պատերազմները տեղի են ունենում տնտեսական և նյութական շահի գերակայություն և գերիշխանություն ունենալու նպատակով` սպասարկելով սպառողականությանը, բազմերանգ ներկայացող «աշխարհիկությանը», մեղքի ժխտողականությանը (externalization), բարոյականության հարաբերականությանը (relativizm) փորձելով մարդուն վերածել սոսկ տնտեսական միավորի թվանշանի արժեքով:

Շարունակելի…»։

Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am