Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա
Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն կոտրել» արտահայտությանը։
Ըստ նրա՝ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան հայ ժողովրդին ցույց տվեց, թե ինչ ճակատագիր է նրա համար պատրաստում Եվրոպական միությունը։
«Հենց Զելենսկու այցը Երևան Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար նախապատրաստել է Եվրոպական միությունը։ Հոտնկայս ծափահարում եմ։ Ո՛չ, սա սխալ չէ։ Սա իսկական նվեր է։ Հայ ժողովրդին ցույց տալ բրյուսելյան դրածոյին, որն իսկապես դարձել է մարմնավորումն այն բանի, թե ինչ է անում Եվրոպական միությունը այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների հետ», – ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։
