Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսը: Չէ, սա կատակ չէ, իսկապես ասել է: Հավատացի՞ք: Բնականաբար, ոչ:

Ախր, դա ասում է մի մարդ, որի «օրոք» վարչական ռեսուրսը չարաշահվել ու չարաշահվում է: Աննախադեպ չափերով: Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մշտապես:

Իսկ վարչական ռեսուրսն «ատելու» թեման բացվեց Ապարանի 4 դպրոցի աշակերտների ու ուսուցիչների՝ Փաշինյանի նախընտրական հանդիպմանը մասնակցելու արձանագրված, բացահայտված դեպքով: Երբ խախտումն արձանագրված էր, Փաշինյանը հրամայեց, որ այդ դպրոցների տնօրենները «դիմում գրեն»: Երեկ արդեն սկսեցին «վարկած» պտտել, թե երեխաները «դասերից փախել են»: Երևի ուսուցիչներն էլ, ըստ այդ վարկածի, վազել են աշակերտների ետևից, որ հետ տանեն դասի, ուղղակի մի քիչ ոտքները կախ են գցել Փաշինյանի հավաքին:

Փաշինյանն ավելի հեռուն գնաց, հայտարարեց, թե ինքը հանձնարարել է, որ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի, հակառակ դեպքում դա հետևանքների կբերի…

Կրկնենք՝ սա անեկդոտ չէ: Բայց ո՞ւմ է ձեռք առնում:

Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ, օրինակ՝ այդ տնօրենները, զզված իրենց պաշտոններից, ինքնագլուխ, առանց մարզպետի-բանի, առանց համայնքապետարանի իմացության ուսուցիչներին ու աշակերտներին հավաքել-բերել են Փաշինյանի հետ հանդիպմանը: Սեփական նախաձեռնությամբ, էլի: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

Բայց մյուս կողմից՝ սա լավ դաս է բոլոր նրանց, ովքեր թեկուզ իրենց նախաձեռնությամբ կփորձեն քծնել Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ «ծառայություն մատուցել» նրան, հենց պատվեր կատարեն, թող իմանան. բոլորին «փուռն է տալու», ինչպես ասվում է՝ վարչական ռեսուրս առ ռեսուրս: Հենց իրեն պետք լինի…»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am