Վախի մթնոլորտ․ «Հրապարակ»

Նախորդ՝ 30 տարվա ընտրություններին հետեւած եւ մասնակցած անձինք միաբերան պնդում են, որ ոչ մի ընտրության ժամանակ մեր երկրում այսչափ վախի մթնոլորտ չի եղել, որ շարքային մարդիկ պատժվեն ընդդիմությանը պաշտպանելու համար, վախենան իրենց կարծիքը հայտնել, եթե այն ընդդիմության օգտին է, զգուշանան իրենց նախընտրությունների մասին խոսել եւ ընդդիմադիր թեկնածուներին բացեիբաց պաշտպանել: Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին անարգել քարոզչություն էր անում, խոսում իշխանական ճնշումների եւ վախի մթնոլորտի մասին, այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ մարդիկ վախենում են ընդդիմադիր կարծիք արտահայտել, ընդդիմություն լինել, ընդդիմադիրների կողքին կանգնել: Նա ոչ միայն ընդդիմադիր գործիչներին է հալածում, այլեւ՝ շարքային մարդկանց, որոնք դեմ են իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեն:

Նա հիմնովին մոռացել է, որ ժամանակին` մեր հանրության կողմից մերժված ու բռնապետական հռչակված իշխանությունների օրոք, ինքն ագրեսիվ քարոզչություն էր անում. բարձրանում ավտոտնակների վրա ու ելույթներ ունենում, մտնում էր ՀՀԿ-ականներին պատկանող տարածքներ, ասենք, Լֆիկի Բանգլադեշ, ու թաղառթաղ շրջում: Նաեւ այդ քարոզչության շնորհիվ իրենց «եռագլուխ» ուժը` «Ելքը», ժամանակին մտավ խորհրդարան: Եվ ոչ մեկն այն ժամանակ չէր ասում` «գլուխդ պատին կտաս», բայց վարչապետ չես դառնա, քեզ «բոմժ ենք սարքելու», բանտ ենք գցելու եւ այլն: Հիմա ինքը հոխորտում է, սպառնում է, վարչապետական բոլոր լծակները գործի դրած` քարոզարշավ է անում, վախի ու տեռորի մթնոլորտում փորձում է վերարտադրվել...որ ավարտին հասցնի Ալիեւին տված խոստումները` Սահմանադրություն փոխի, հօգուտ Ադրբեջանի սահմանազատում անի, Հայաստան պետությունը ոչնչացնի:

Արմինե Օհանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 269 անգամ
Լրահոս
«Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա «Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am