Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» նախագիծը։

2019 թվականից սկսած՝ մրցույթի արդյունքներով, շահառուներին խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայություն տրամադրվում է կա՛մ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում, կա՛մ դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ հավաստագրված (սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման համար հավաստագրումը դեռևս պարտադիր չէ) կազմակերպությունների կողմից։

Նշվում է, որ այս կազմակերպությունները սպասարկում են որոշակի տարածք և պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որևէ սոցիալական ծառայություն չի տրամադրվում որևէ համայնքում կամ մարզում։ 2023 թվականից Հայաստանում գործում է ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կազմվում է շահառուի ծառայությունների անհատական ծրագիրը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձի գնահատված կարիքի հիման վրա արտացոլվում են անհրաժեշտ և առաջարկվող սոցիալական ծառայությունները։ Ուստի, ծառայության տարածքային կենտրոնների կողմից շահառուների կարիքների կրկին գնահատման իրականացման անհրաժեշտությունը բացակայում է և հանգեցնում է լրացուցիչ վարչարարության։ Փորձը ցույց է տալիս, որ շահառուին անհրաժեշտ է տրամադրել հնարավորություն՝ ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը այս կամ այն ծառայություն մատուցողից ստանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով իր բնակության վայրը, պայմանները և այլն։ Լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի ծառայությունը անհրաժեշտ է տրամադրել նաև որպես առանձին ծառայություն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ստվար մասը կարող է չհաճախել ցերեկային կենտրոն, բայց առանձին ծառայություններից օգտվելու կարիք ունենա։

Այսպիսով՝ առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով։ Ոլորտում համակարգվածության և հսկողության ապահովման նպատակով՝ նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը անհրաժեշտ է տրամադրել միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Նախագծում չեն ընդգրկվել շուրջօրյա խնամքի տրամադրման հետ կապված իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների առանձնահատկությունները և դրանց սակավաթիվ լինելը։ Ապագայում շահառուի շուրջօրյա խնամքի տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել հավաստագրի միջոցով՝ անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները ապահոված լինելու դեպքում» ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am