«Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է

Նախընտրական թեժ աժիոտաժի մեջ գտնվող իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլեւ մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից եւ ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երեւանում՝ մայիսի 4-5-ը:

Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը եւ հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։ Նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում` հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, եւ սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։ Նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է․ անցած, նախանցած տարիներին շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 2025-ին եղել է 7 միլիարդ դոլար. «Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, եւ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում»։
Պուտինի կարծիքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի համար ճիշտ կլիներ հնարավորինս շուտ կողմնորոշվելը, եւ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին` մինչեւ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը` մայիսի 28-29-ը, որոշում կայացնել: Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, եւ դա բացատրեց քարոզարշավով։ Նրա փոխարեն Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ նիստից ՀՀ իշխանությունները բավականին տագնապալից սպասումներ ունեն, տարբեր խողովակներով ինֆորմացիա են ստացել, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք կգաղտնազերծեն այդ օրը: Այդ օրը անգամ կարող է հայտարարեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մասին, թեեւ կառույցը պետք է ընդունի կոնսենսուսային որոշում, եւ Հայաստանը կարող է վետո դնել այդ որոշման վրա ու ՀՀ տնտեսությունը որոշ ժամանակով փրկել կազմաքանդումից, սակայն, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, նման սցենարի պարագայում իրենք հասկանում են դրա հետեւանքները, եւ որ ՌԴ-ն այլ գործիքակազմերով այնպիսի խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, որը համարժեք կլինի ԵԱՏՄ-ից վտարելուն, օրինակ՝ տեխնիկական եւ սանիտարական կարգավորումների դաշտում, իսկ ծայրահեղ դեպքում Հայաստանի մասով կանոնակարգային խմբագրումների կդիմեն։

Չնայած իշխանությունում լավատեսների մի խումբ հույս ունի, որ շատ արագ ռուսական շուկային այլընտրանք կգտնեն` ի դեմս Ադրբեջանի, որի ներկայացուցիչների հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու հարցով շաբաթներ առաջ անգամ Հայաստան ժամանեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը` իր հետ բերելով ադրբեջանցի գործարարների, որոնք Աղվերանում հանդիպում ունեցան հայ գործարարների հետ եւ փակ ֆորմատով քննարկեցին այդ հարցերը: Սակայն մեծ հաշվով հասկանում են, որ հեշտ եւ արագ չի լինելու Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու գործընթացը, իսկ ԵԱՏՄ-ից մեկուսանալը, չունենալով այլընտրանքային շուկա, կնշանակի տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ կանգնել եւ ՀՀ տնտեսությունն ու ներկա կենսամակարդակը հիմնովին վտանգել։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ առաջին սանկցիան լինելու է գազի գնի բազմապատկվելու տեսքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում «Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում «Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am