«Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում

«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Զանգեզուրի» և «Արևմտյան Զանգեզուրի» շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Բաքուն Սյունիքի նկատմամբ ճնշումը պահում է ոչ միայն քարոզչական, այլև բանակցային դաշտում։

Այս պայմաններում Հայաստանի համար ամենավտանգավոր սխալը կլինի խնդիրը երկրորդական համարելը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների արձագանքը հաճախ մնում է անորոշ, ուշացած և «ցրողական»։ Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է հստակ պատասխանել՝ արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային բնակեցման որևէ օրակարգ գոյություն ունի՞, նախընտրում է խուսափել ուղիղ ձևակերպումներից։ Սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է խոսել ընդհանուր բառերով կամ թեման շեղել այլ ուղղությամբ։

Եթե Ալիևը խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, եթե ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում է Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ պատմական հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանությունը պետք է շատ հստակ ասի՝ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որևէ օրակարգ, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային, ժողովրդագրական կամ անվտանգային հավասարակշռության խախտման։

Հակառակ դեպքում լռությունը, խուսափողական պատասխանները և մշուշոտ ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են հիմնավոր կասկած, որ իշխանությունը պատրաստ է քննարկման դնել անգամ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ երբ խոսվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» կամ բնակեցման մասին, սա այլևս միայն դիվանագիտական թեմա չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ամբողջական ռազմավարության շրջանակում։ Նախ՝ ստեղծվում է պատմական նարատիվը, հետո ձևավորվում է «իրավունքի» լեզուն, ապա այդ թեման մտնում է միջազգային հարթակներ, իսկ վերջում վերածվում է բանակցային պահանջի։ Այդ ճանապարհը Բաքուն արդեն անցել է այլ ուղղություններով, և Հայաստանը իրավունք չունի կրկին ուշանալ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում «Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում «Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am