ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը

Տարեվերջին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի դեմ հարուցված վարույթին /30.09.2025թ, ԿԿՀ N 16/2025/Վ/։

Վարույթի հիմքում ՄԻՊ Անահիտ Մանասյանի կողմից վարքագծի կանոնների առերևութ խախտումն էր, իսկ վարույթը նախաձեռնվել էր քաղաքացու դիմումի հիման վրա։

Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քվորումի բացակայության և օրենքով սահմանված ժամկետի լրանալու հիմքով վարույթը եզրափակել է։

Ակնհայտ է, որ ԿԿՀ-ում դիմումի ընթացքը և վարույթը այնքան է երկարաձգվել ընդհուպ մինչև սահմանված ժամկետի վերջին օրը, որ հարցը մնացել է առանց բովանդակային քննության՝ քվորում չլինելու և օրենքով սահմանված ժամակետը լրանալու պատճառաբանությամբ։

Բնականաբար, ակնհայտ է, որ, այսպիսի վերաբերմունքի շահառուն ՄԻՊ Անահիտ Մանասյանն է, որի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը այդպես էլ քննարկման առարկա չի դարձել՝ ընթացակարգային պատճառաբանությամբ։

Իսկ թե դիմումատուի շահերը և պաշտպանվելու իրավունքն ինչպես է իրացվելու, ինչո՞ւ ԿԿՀ-ն օրենքով նախատեսված 90 օրերի ընթացքում՝ տվյալ վարույթի շրջանակում փաստացի անգործության է մատնվել, քվորում չի ապահովել և չի քննել դիմումը, այլ հարց է։

Եվ ահա, ՍԴ կայքից տեղեկանում ենք, որ այնուամենայնիվ, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ով իրեն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն է համարում, կարծես թե չի խնայել Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովին և անհանգստացած հանձնաժողովի որոշ լիազորությունների սահմանադրականության հարցով՝ դիմել է ՍԴ և ստացել մերժում։

Իր դիմումով ՄԻՊ-ը վիճարկել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 31-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածին՝ պնդելով, որ ԿԿՀ-ն իրավասու չէ իր նկատմամբ վարույթ հարուցել, քանի որ դա հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական անկախ կարգավիճակին։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը։

Այս ամենի ֆոնին առաջանում է կարևոր հարց՝ որքանո՞վ են քաղաքացիների իրավունքները պաշտպանված, եթե նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հարուցված վարույթը չի հասնում բովանդակային քննության և ավարտվում է բացառապես ընթացակարգային պատճառաբանություններով։

Հիշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել էր. «Ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլև ես Հայաստանի իրավագիտության ոլորտը մասնավորապես՝ սահմանադրական իրավունքի ոլորտը, միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական»։

Անի Սահակյան

 

 

 

 

դիտվել է 1920 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am