Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան

2018 թվականի մայիսի 9, Արցախ։

Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո գրկեց զոհվածի թոռնիկին, հետը սելֆի արեց, ծաղիկ դրեց Սպարապետի արձանի մոտ, Հաթերքից տղամարդուն խոստացավ հուսախաբ չանել։

Հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը, վաճառեց այն մոր որդու գերեզմանը, որի ձեռքը համբուրում էր, այն պատանու պապի շիրիմը, որին հուզված գրկել էր։ Վաճառեց սպարապետի արձանը, թողեց պղծվի ու ավերվի, որովհետև ինքը Վազգենին երբեք էլ չի սիրել ու, վստահաբար, շա՜տ ուրախ էր Վազգենի արձանի պղծման հարցում։ Չեմ զարմանա, որ իր ուղղորդմամբ էլ արած լինեն։

Ոչնչությունը հուսախաբ արեց նաև հաթերքցի այն տղամարդուն, ում խոստացել էր հուսախաբ չանել։ Հուսախաբ արեց մի ողջ ժողովրդի, ում խոստացել էր առանց իրենց իմացության ու թույլտվության ոչինչ չորոշել ու չբանակցել։Ոչ միայն հուսախաբ արեց, այև դարձրեց գաղթական, հետո իր այստեղի շներին քսի տվեց այդ ժողովրդի վրա։
Չկատարեց իր ՈՉ ՄԻ խոստում՝ ո՛չ տղամարդկային, ո՛չ բարոյական։ Պաշտոնը պահելու դիմաց ուրացավ Արցախը, արգելեց անգամ օգտագործել Արցախ բառը, հետապնդեց ու հալածեց Արցախի համար կյանքը տվածների հարազատներին։

Այս ամենն այդ արարածի ոճրագործության մի փոքր մասն է միայն։ Այսօր դա ելել է քարոզարշավի ու ասում է՝ ինձ երրորդ անգամ էլ ընտրեք, որ վերջնականապես պղծեմ, վաճառեմ ու հանձնեմ ձեր բոլորի պապական գերեզմանները, ձեր պատմությունը, ձեր եկեղեցին։ Ընտրեք, որ մնացած բոլորին էլ սուտ խոստումներ տամ, դրժեմ խոսքս ու գաղթական դարձնեմ։

Ասում է՝ ընտրեք, որ մի ողջ ազգի իր պես թուրքի քոծ դարձնի։
Սա ո՛չ բարոյականություն ունի, ո՛չ տղամարդկություն, ո՛չ ինքնասիրությունը։ Սա նենգ, դավաճան ու աներես մի արարած է, որին սատարելն ինքնին մեղք է համարվում։

Արամ Գևորգյանի էջից

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am