Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ կամ առցանց մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե այն կնքվի Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող պակիստանյան աղբյուրին։
ԱՄՆ-ն վստահություն է հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում, և իրանական կողմը հայտարարել է, որ «դրականորեն քննարկում է» իր մասնակցությունը, բայց ընդգծել է, որ ակնկալում է, որ իր պայմանները կկատարվեն, այդ թվում՝ ուրանի հարստացման իրավունքի ճանաչումը։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին սպասում են Իսլամաբադում։
Զինադադարի ժամկետի լրանալու ֆոնին իրավիճակը շարունակում է անորոշ մնալ. փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմում երկշաբաթյա զինադադարը, ենթադրաբար, կավարտվի հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում։ Տասը օր առաջ կայացած բանակցությունների առաջին փուլը որևէ արդյունք չտվեց, որից հետո Թեհրանը հրաժարվեց նոր փուլից, մասամբ այն պատճառով, որ Վաշինգտոնը հրաժարվեց վերացնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը և իրանական բեռնատար նավի առգրավումը։
