Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված

Այն, որ Արարատի մարզի մեծ թվով բնակավայրեր ունեն ջրի խնդիր, գաղտնիք չէ ու դրա հիմնական պատասխանատուն առաջին հերթին «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Ընկերություն, որը վերջին տարիներին Հայաստանի ցանկացած մարզում խնդիրներ է ստեղծում սպառողների համար։ Սպառողներ, որոնց տված գումարներով է «Վեոլիա ջուրը» աշխատավարձ ստանում։

Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վեդի քաղաքի Կասյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին՝ ասելով.«20 օրից ավելի է՝ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը տոննաներով կորչում է։ 20 օր է՝ մեռանք քաղաքապետարան ու «Վեոլիա ջուր» զանգելով, ոչ մի օգուտ։ Նախկին տարիներին էլ նման խնդիր եղել է ու միայն Վեդիի քաղաքապետի տեղակալն է, որ ինչ հնարավոր է, արել է, բայց հիմա զանգում ենք մեր քաղաքապետ Գարիկ Սարգսյանի աշխատավայր, ոչ մի պատասխան։ Զանգում ենք «Վեոլիա ջուր», այնտեղից էլ միայն ասում են թե «տեղյակ ենք, շնորհակալություն, տեսնենք ինչ է հնարավոր, կանենք» ու արդեն 20 օր է՝ ջուրը կորչում է, իսկ «Վեոլիա»-ն դեռ անում է։Էլ ոչ «Վեոլիա ջրին» ենք հավատում, ոչ էլ Վեդիի քաղաքապետին։ Էդ քաղաքապետը երևի ուզում է էս ամբողջ տարածքը վերածվի ճահճի, որ իր սրտի երազանքն իրականություն դարձնի, Վեդիում վերջապես ստեղծի կոկորդիլոսների հավաքատեղի։

Դրա համար դիմում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որ գոնե նրանց միջամտության արդյունքում «Վեոլիա ջրի» Արարատի մասնաճյուղի աշխատակիցները վերացնեն էս ջրի կորուստը։Իսկ եթե խնդիրը հրատապ չլուծվի և «Վեոլիան» ու Վեդիի քաղաքապետարանը շարունակեն ցուցաբերել քար անտարբերություն, դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների, ընդհուպ՝ դատարկ դույլերով ու խաղալիք կոկորդիլոսներով բողոքի ակցիաներ ենք իրականացնելու Վեդիի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության Արարատի մասնաճյուղի դիմաց»։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

դիտվել է 362 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am