Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն

Նախօրեին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվի և երիտասարդաց միության հրավերով, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպել է հովվության պատանիներին և երիտասարդներին։ Թեմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայր Սուրբը խոսել է Աստծո Խոսքի կենարար ուժի, ճշմարիտ ազատության և երիտասարդի կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին՝ մասնավորապես նշելով.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Ժողովվել ենք պատմական մի վայրում, որտեղ քարերն իսկ խոսում են անցյալի փառքի և փլուզման մասին։ Դվինը՝ երբեմնի մայրաքաղաքը, այսօր հիշեցնում է, թե ինչ է լինում, երբ մարդկային ձեռքով կառուցվածը ժամանակի հարվածների տակ փշրվում է։ Բայց հենց այստեղ, այս հողի վրա, կանգնած է Սուրբ Հարություն եկեղեցին՝ որպես վկա, որ Աստված կարող է կյանք բխեցնել նույնիսկ ավերակների միջից։ Հարությամբ հաղթանակած Տերը նույն հրաշքը կամենում է իրագործված տեսնել մեր կյանքում։

Սաղմոսերգուն դիմում է Աստծուն հետևյալ խոսքով. «Խոսքդ ճրագ է քայլերիս և լուսատու՝ ճանապարհիս» (Սղմ․ 119։105)։ Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ ուղեցույց մեր կյանքի ճանապարհի․ ով չի առաջնորդվում Աստծո խոսքով, քայլում է խավարի մեջ, եթե անգամ թվում է, թե ձեռքին լույս կա։ Իսկ ով իր կյանքը խարսխում է Աստծո Խոսքի վրա, չի կորչում, եթե անգամ ճանապարհը դժվար է, անորոշ, վտանգավոր։

Այսօր մեր իրականությունը լի է աղմուկով, կարծիքներով, կեղծ լույսերով։ Մեզ համոզում են անսանձ ազատության մեջ՝ մղելով կրքերի, վախերի կամ կեղծ գաղափարների գերության։ Նման ազատությունն արդեն իսկ ազատագրման կարիք ունի, որովհետև մենք ազատությունը ձեռք ենք բերում ճշմարտությամբ, իսկ ճշմարտությունն անուն ունի՝ Հիսուս Քրիստոս, որ ուսուցանում է․ «Եթե մնաք իմ խոսքի մեջ, իսկապես իմ աշակերտները կլինեք. կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8։31-32)։

Հաստատուն կյանքն արմատավորվում է ոչ թե զգացմունքների, ոչ թե ժամանակավոր հաջողությունների, այլ Աստծո Խոսքի մեջ, որովհետև միայն այդ Խոսքն է կենդանի, միայն այդ Խոսքն է կտրում սրտի խորքերը, միայն այդ Խոսքն է ձևավորում մարդուն ներսից (Եբր․ 4։12)։ Սակայն այստեղ մի վտանգ կա, որը հաճախ անտեսում ենք. կարդում ենք Ավետարանը, հիանում, խոսում դրա մասին, անգամ քարոզում, բայց մնում ենք նույն մարդը։ Սուրբ Հակոբոսն զգուշացնում է. «Եղե՛ք Խոսքը գործադրողներ և ոչ միայն լսողներ… որովհետև լսողն առանց գործադրելու նման է հայելու մեջ իրեն նայող մարդու…» (Հակ. 1։22-25)։

Սիրելի՛ երիտասարդներ, դուք կոչված եք շարժուն ավետարան դառնալու՝ պարզ ընթեռնելի ուրիշների կողմից։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նախ՝ սովորե՛ք լռել։ Ով չի լռում, չի լսում, իսկ ով չի լսում, չի կարող ճանաչել Աստծո ձայնը։ Երկրորդ՝ մտերմացե՛ք Սուրբ Գրքին։ Այն թող լինի ձեր ձեռքում, ձեր սրտում, ձեր մտքում, ոչ թե որպես պարտականություն, այլ որպես շնչառություն։ Երրորդ՝ ապրե՛ք Եկեղեցու կյանքով։ Առանց Եկեղեցու Աստծո Խոսքը հեշտությամբ վերածվում է անձնական և կամայական մեկնաբանությունների։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ Խոսքը պահվում է մաքուր, կենդանի և ազդու։ Եվ վերջապես՝ մի՛ վախեցեք զոհողությունից։ Ճշմարիտ կյանքը կառուցվում է ոչ թե հարմարավետության, այլ հավատարմության վրա՝ հավատ-հավատարմություն։

Այս հողը, որի վրա կանգնած ենք, մեզ մի լուռ պատգամ է ավանդում. ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում։ Եթե մեր կյանքը կառուցենք Քրիստոսի վրա, կլինեք այն սերունդը, որ ոչ միայն չի կորչի, այլ կդառնա լույս ուրիշների համար։

Հարությամբ հաղթանակած Տերը թող ձեր կյանքում խավարը վերածի լույսի, վախը՝ քաջության, անորոշությունը՝ լուսավոր ճանապարհի։ Եվ թող ձեր կյանքը իսկապես դառնա այն, ինչ ասում է Սաղմոսը՝ լուսավորված քայլ ու ճանապարհ դեպի Կյանք»։

Հոգևոր զրույցից հետո, ջերմ ու անմիջական մթնոլորտում, երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հայր Ռուբենին։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am