Մերձավանում լարված իրավիճակ է
Մերձավանում լարված իրավիճակ է։ Կանայք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդար քննություն իրականացնել Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։
Նրանք պահանջում են գյուղից կրկին հեռացնել և վտարել մեղադրյալների ընտանիքի անդամներին, որոնք վերջերս են վերադարձել համայնք։ Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
pastinfo.am
