«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, շատ աշխատասեր, ընկերասեր տղա էր։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հրաշալի շրջապատ ուներ, նվիրված մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում էր տիկին Մարինեն՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում։ Ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Գևորգը դպրոց է հաճախել։ «Մինչև հինգերորդ-վեցերորդ դասարանն այնտեղ է դպրոց հաճախել, այնուհետև վերադարձել ենք Հայաստան։ Հաճախել է այն ժամանակ ռուսական, այժմ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց։ Հիմա դպրոցի բակում հուշակոթող, իսկ դպրոցում դասասենյակ ունեն՝ զոհված տղաների լուսանկարներով։ Գևորգս ընդունակ աշակերտ էր, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ավիաուսումնական կենտրոն։ Ծառայել է Արցախում, նախ՝ Շուշիում, հետո տեղափոխվեց Ակնա։ Նա կրտսեր սերժանտ էր։ Ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, բայց այնտեղ երկար չմնաց, վերադարձավ Հայաստան։ Տիրապետում էր օտար լեզուների, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում, ավելիին էր ձգտում, բայց չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց հասնել երազանքների իրականացմանը»։

Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքը զրուցել է Գևորգի հետ։ «Այդ օրը խոսել ենք իր հետ։ Երկար չխոսեց, երկու բառ փոխանակեցինք. «Մամ, դեռ էլի մարդու պետք է զանգեմ, երկար խոսել չեմ կարող»։ Հոկտեմբերի 8-ին արդեն իրենից զանգ չստացանք։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան շատ անհանգիստ էի։ Չգիտեմ, թե ինչու, բայց իր անունն անընդհատ փնտրում էի զոհված տղաների անունների ցուցակում։ Ինձ թվում էր, որ իրեն ինչ-որ բան է պատահել։ Առավոտյան արթնացել էի, և կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ գնա եկեղեցի։ Գնացի եկեղեցի մոմ վառելու, մի տեսակ կարծես օդերում լինեի այդ օրը»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում։ «Ընկերը՝ Կարենն է պատմում՝ միշտ իր հագուստը տալիս էր ժամկետային զինծառայողներին, միշտ Գևորգն էր գնում սննդի հետևից»։ Բայց տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ «Միայն մեկ ճանապարհ է եղել, որով կարող էին դուրս գալ։ Գևորգն ասել է՝ դուք գնացեք, ես կպահեմ ձեր թիկունքը»։ Ավաղ, Գևորգն անմահանում է դիպուկահարի կրակոցից։ «Նաև պայթյուն է եղել, իր ընկերը՝ Սուրենը, վիրավորվել է։ Հետո նա ինձ ասաց՝ Գևորգն ինձ փրկեց։ Գևորգը նաև թշնամու կողմն անցնելով՝ կարևոր նյութեր է բերել»։ Մայրիկն ասում է՝ անվերջ կարելի է պատմել մարտի դաշտում որդու գործողությունների մասին։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչերի՜ միջով է տղաս անցել»։

Տիկին Մարինեին որդու հեռախոսն է հասել։ Գևորգն իր հեռախոսից ջնջել է ամբողջ ինֆորմացիան, պահել միայն մարտի դաշտում արված լուսանկարները, խնդրել դրանք փոխանցել մայրիկին։ Ընկերները նաև նույն օրը մարտի դաշտից դուրս են բերել Գևորգի մարմինը, հոկտեմբերի 9-ին նա արդեն Էջմիածնում է եղել։

Գևորգը եղբայր և քույր ունի։ Երբ տիկին Մարինեին հարցնում եմ, թե ինչը դարձավ կյանքի առաջ մղող ուժը, արձագանքում է՝ թոռնիկները։ «Չէի ուզում իրենց մոտ լաց լինել, տանից դուրս էի գալիս, գնում ինչ-որ տեղ, երբեմն անգամ ցանկություն կար գոռալով լաց լինելու։ Եթե տանը լաց էի լինում, փոքր թոռնիկս միշտ գալիս, արցունքներս սրբում էր։ Արդեն ահագին ժամանակ էր անցել, Երևան էի գնացել գործերով, պետք է վերադառնայի տուն, կողքերս նայեցի, հասկացա, որ անծանոթ միջավայրում եմ։ Տաքսի նստեցի, գնացի Եռաբլուր։ Մի կողմում հուղարկավորություն էր, մյուս կողմում՝ սգացող ծնողներ։ Սթափվեցի՝ մենակ չեմ, իմ նման հարյուրավոր ծնողներ կան։ Մի քիչ իմ մեջ ուժ գտա, որ պետք է ապրեմ»։

Հ. Գ. - Կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գրիբոյեդով գյուղի պանթեոնում։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ նաիրա Զոհրաբյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am