Թրամփի միակ դաշնակիցը

Թրամփի այսօրվա քաղաքականությունն Իրանի հանդեպ համընդհանուր քննադատության է արժանանում, այդ թվում՝ նույնիսկ իր եվրոպական դաշնակիցների կողմից:

Թրամփի գրեթե միակ դաշնակիցը մնացել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն:

Սակայն Իրանի հետ այս անհաջողությունը կասկած է առաջացրել նույնիսկ Իսրայելում, թե արդյոք այս ամենից հետո Իսրայելի անվտանգությունն ավելի վատ վիճակում չի՞ հայտնվի:

Թրամփին նույնիսկ Հռոմի Պապն է այսօր հակադրվում, ինչը շատերի մոտ վատ հուշեր է արթնացնում, այդ թվում՝ պատմությունից:

Մասնավորապես, Թրամփին սկսում են ավելի շատ համեմատել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ, ով նույնպես իր ժամանակ, փորձում էր հակադրվել քրիստոնեությանը, աջակցում էր հրեաներին, պատերազմի մեջ մտավ Իրանի դեմ և ջախջախիչ պարտություն կրեց:

Ո՞վ էր Հուլիանոս Ուրացողը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում

Ծնվելով Կոստանդնուպոլսում՝ նա Կոստանդիանոս Մեծի խորթ եղբոր՝ Հուլիանոս Կոստանտիոսի և նրա երկրորդ կնոջ՝ Բազիլինայի որդին էր։ Նրա հայրը մահացել էր 337 թվականին (Կոստանդիանոս Մեծի մահից կարճ ժամանակ անց) ռազմական ապստամբության ժամանակ, երբ Հուլիանոսը վեց տարեկան էր: Մորը նա կորցրել էր իր առաջին տարում։

Այնպես որ, 6 տարեկանից նա և նրա ավագ եղբայրը՝ Գալլը, որբ մնացին՝ կայսեր Կոստանցիոսի խնամքի ներքո։

Անզավակ Կոնստանտիոսը շատ մտահոգված էր իրավահաջորդի գաղափարով, և ճակատագրի առումով, որպես թագաժառանգի հավակնորդեր, մնացել էին հենց Հուլիանոսն ու նրա եղբայր Գալլը:

Սկզբից բծախնդիր Կոնստանտիոսը իր թագաժառանգի դերում փորձեց ստուգել Գալլին: Կոստանցիոսը նրան տվեց Կեսարի տիտղոսը և նշանակեց Անտիոքի կառավարիչ։

Սակայն Գալլն այդ փորձաշրջանը չանցավ և նույնիսկ կասկածներ առաջացրեց՝ կայսրին անհավատարմության մեջ։ 354 թվականին Գալլոսը կանչվեց Կոստանցիոսի կողմից՝ ինքնապաշտպանվելու համար, և ճանապարհին անսպասելիորեն սպանվեց։

Ով նրան սպանեց և ինչու, պատմությունը դրա մասին լրացուցիչ տեղեկություն չի տալիս:

Կրկին առաջացավ ժառանգության հարցը։ Եվսեբիա կայսրուհու պնդմամբ, Կոստանցիոսը որոշեց վերականգնել Հուլիանոսին այն պաշտոնում, որին նա իրավունք ուներ ծնունդով։

355 թվականին Կոստանցիոս II-ը տվեց Հուլիանոսին Կեսարի կոչում, ամուսնացրեց նրան իր քրոջ՝ Հեղինեի հետ և ուղարկեց նրան որպես զորքերի հրամանատար Գալլիա, որտեղ համառ ու դժվարին պայքար էր ընթանում առաջխաղացող գերմանացիների դեմ։

Հուլիանոսն այդ առաջադրանքը փայլուն կատարեց և ձեռք բերեց բանակում մեծ հեղինակություն:

Կոստանցիոսը կասկածանքով և նախանձով սկսեց վերաբերվել Հուլիանոսի հաջողություններին։

Նա փորձեց սանձել Հուլիանոսի ամբիցիաները, սակայն, ի դեմս իրեն, ստացավ վտանգավոր մրցակից:

Թվում էր, թե նրանց միջև ներիշխանական պատերազմն անխուսափելի կլինի, սակայն անսպասելիորեն, 361 թվականի աշնանը, Կոստանցիոսը մահացավ և Հուլիանոսն ավտոմատ կերպով հռչակվեց Հռոմի նոր Կայսր:

Հենց այս պահից սկսվեց նրա փառամոլության շարքը, ինչը հիշեցնում էր Թրամփին, երբ նա 2024-ին ընտրվեց ԱՄՆ նախագահ:

Ըստ պատմաբանների, Հուլիանոսը իր բնույթով թեթևամիտ մարդ էր, բայց ուներ մի լավ սովորություն, որը մեղմացնում էր այս թերությունը. նա թույլ էր տալիս, որ իրեն ուղղեն, երբ սխալ ճանապարհի վրա էր հայտնվում։ Նա շատ էր խոսում և չափազանց հազվադեպ էր լռում. նախանշաններ փնտրելու իր հակվածությամբ նա չափազանց հեռու էր գնում:

Ամբոխի ծափահարությունները նրան մեծ ուրախություն էին պատճառում. նրան համակում էր ամենաաննշան արարքների համար գովասանքի ցանկությունը. ժողովրդականության հանդեպ նրա կիրքը երբեմն նրան դրդում էր զրույցի մտնել ամենապատահական մարդկանց հետ։

Այս ամենը հիշեցնում է Թրամփի այսօրվա վարքագիծը:

Իր պատկերացումների մեջ, նա կտրականապես մերժում էր իշխող բարքերն ու հաստատված քրիստոնեական դավանաբանությունը:

Այսօր էլ Թրամփը մերժեց ներկայիս վաշինգտոնյան վերնախավի բարքերն ու ամերիկյան «խորքային պետության» կառավարման մոդելը:

Հուլիանոսը իր առջև նպատակ էր դրել վերացնել քիրստոնեությունն և վերականգնել հեթանոսական հին արժեքները:

Հին հռոմեական կրոնը վերականգնելուց բացի, Հուլիանոսը ծրագրում էր վերակառուցել Երուսաղեմի տաճարը հրեաների համար: Նա ցանկանում էր ապացուցել Հիսուս Քրիստոսի այն մարգարեության կեղծ լինելը, որ «քարը քարի վրա չի մնա»: Նա հատկացրեց անհրաժեշտ միջոցները և հրամայեց սկսել շինարարությունը: Աշխատանքների սկսվելուց ընդամենը մի քանի օր անց՝ 363 թվականի մայիսի 26-ին, տաճարի վերականգնումը դադարեցվեց, երբ Տաճարի լեռան վրա հրդեհ բռնկվեց բնական աղետի հետևանքով:

Հիշենք, որ մեր ժամանակներում գրեթե նույնաբովանդակ գործելակերպ դրսևորեց նաև Թրամփը:

Հուլիանոսի գլխավոր խնդիրն էր դարձել Իրանի դեմ պայքարը

Հուլիանոսը արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը համարում էր Սասանյան Իրանի դեմ պայքարը, որտեղ այդ ժամանակ իշխում էր Շահանշահ Շապուհ II Մեծը։

Պարսկաստանի դեմ արշավանքը 363-ի սկզբում բավականին հաջող էր ընդանում, հռոմեական լեգեոնները հասան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն (հունահռոմեական տարբերակով՝ Կտեսիփոն)։

Սակայն, Տիզբոնն անառիկ մնաց նույնիսկ 83.000-անոց հռոմեական բանակի համար:

Ըստ պատմաբանների, պատճառն այն էր, որ վերջին պահին հռոմեական լրացուցիչ ստորաբաժանումները և հայ դաշնակիցները, որոնք պետք է հյուսիսից հարձակվեին Տիզբոնի վրա, այդպես էլ չեկան և չաջակցեցին Հուլիանոսի բանակին։

Այսօր էլ Թրամփին չաջակցեցին իր եվրոպացի դաշնակիցները, իրենց փաստացի «հայավարի» պահելով:

363 թվականի հունիսի 26-ին Մարանգի ճակատամարտում Հուլիանոսը ստացավ երեք վերք՝ ձեռքին, կրծքավանդակին և լյարդին. վերջին վերքը մահացու էր:

Սակայն ըստ այլ պատմաբանների, Հուլիանոսի մահը իրականում ինքնասպանություն էր. գիտակցելով, որ իր բանակի վիճակը անհույս է, նա ճակատամարտում մահ փնտրեց՝ նետվելով թշնամու նիզակի վրա։

Որ պատմաբաններն են ավելի մոտ ճշմարտությանը, այսօր ոչ ոք չի կարող պնդել:

Պարզ է մեկ բան, որ Հուլիանոսն իր փառասիրության պատճառով, փորձեց քանդել իր երկրի ներքին անդորը, փորձեց արհեստականորեն դուր գալ հրեաներին և իր առջև նպատակ դրեց ոչնչացնել Իրանը, սակայն վերջում ողբերգական ավարտ ունեցավ:

Այս ամենը հիշեցնում է այսօրվա Թրամփի գործելաոճը:

Նույն բանը կրկնվում է, պարզապես պատմական այլ ժամանակահատվածում:

Սակայն, ինչպես հուշում է պատմուըթյունը, վերջնաարդյունքը նույնն է լինելու, քանի որ արհեստական խնդիրներ իր առաջ դնելը՝ սեփական փառասիրության բավարարման համար, անտրամաբանական է և անբնական:

Եվ այդ դեպքում բնությունը դաժան է պատժում, քանզի ամենամեծ մեղքը բնական օրենքների դեմ դուրս գալն է, որը փորձում էին Հուլիանոս Ուրացողն ու ներկայիս ամերիկյան ՄԱԳԱ շարժման արժեքների ՈւՐԱՑՈՂ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am