Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացել է Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով հերթական դատական նիստը։
Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, դատարանում հրապարակվել են որոշակի ապացույցներ, սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված խոստովանական ցուցմունքներից, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը միջնորդել է ևս երեք ամսով երկարացնել մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը։ Պաշտպանության կողմն առարկել է միջնորդության դեմ։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է փոխել Օհանյանի կալանքը տնային կալանքով։ Վերջինս պնդել է, թե խնդիր չի ունեցել գործով տուժողների հետ, վրեժխնդրության հարց չի էլ եղել, ինքն «անիմաստ կալանքի տակ է»։
Դատարանը որոշել է անփոփոխ թողնել և ևս երեք ամսով երկարացնել մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը