Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ նոր քրեական վարույթը ապրիլի 14-ին մուտքագրվել է դատարան։
24News-ը «Դատալեքս» դատական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
Գործի քննությունը կանցկացվի նրա բացակայությամբ, քանի որ Խաչատուրովը երկրում չէ։
Հիշեցնենք, որ գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու համար։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, 549-րդ հոդվածի 3-րդ մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 1-ին մասով։
