«Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տաթեւի նախկին վարչական ղեկավար Գոռ Մինասյանի քրեական վարույթով դատաքննությունը։ Բացի վարչական ղեկավարից, մեղադրյալի աթոռին է եւս մեկ անձ՝ Գեւորգ Հարությունյանը։ Գոռ Մինասյանն անցնում է 2 քրեական գործով․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ու 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ նա խուլիգանական դրդումներով վնասել է Մարո Մարտիրոսյանի գույքը, Գեւորգ Հարությունյանի հետ կատարել է խուլիգանություն, եւ Մարտիրոսյանի առողջությանը վնաս են պատճառել:


Մյուս քրեական գործով Գոռ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից ապօրինաբար կազմակերպել եւ ղեկավարել է Մարո Մարտիրոսյանի եղբոր՝ Կարո Մարտիրոսյանի սպանությունը, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ, սակայն այն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել։

Մեր տեղեկություններով, Մարտիրոսյանների ընտանիքի եւ Գոռ Մինասյանի կոնֆլիկտը տարիների պատմություն ունի: Մարտիրոսյանները Տաթեւ համայնքում 2010 թվականին հողամաս են ձեռք բերել եւ գործունեություն ծավալել: Գոռ Մինասյանը, լինելով Տաթեւ համայնքի վարչական ղեկավարը, Մարտիրոսյանների ընտանիքին սեփականություն իրավունքով պատկանող հողամասը 2018-ին կրկին աճուրդի է դրել եւ աճուրդով գնել: Կարո Մարտիրոսյանի հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, դատարան է դիմել՝ պահանջելով իր գույքը:

Կարո Մարտիրոսյանի պաշտպան Ավետիք Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական գործը նախնական դատալսումների փուլում է, դատավոր Գոռ Գասպարյանն ինքնաբացարկ է հայտնել. «Քննվում է Մարո Մարտիրոսյանի, այսինքն՝ Կարո Մարտիրոսյանի քրոջ վերաբերյալ գործը, որով Մարո Մարտիրոսյանը տուժողի կարգավիճակ ունի, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեն Գոռ Մինասյանը եւ նրա աշխատող Գեւորգ Հարությունյանը: Կարո Մարտիրոսյանի գործով Գոռ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կազմակերպել եւ ղեկավարել է Կարո Մարտիրոսյանի սպանությունը, եւ նշված գործով նաեւ մեղադրանք է առաջադրվել Գոռ Մինասյանի 2 եղբայրներին՝ Գուժ եւ Զարզանդ Մինասյաններին, ինչպես նաեւ՝ դրանց հետ ազգակցական, ընկերական հարաբերությունների մեջ գտնվող մի քանի անձանց: Որոշակի փաստական առումով Գոռ Մինասյանի եղբայր Զարզանդ Մինասյանն իրեն մեղավոր է ճանաչել, մնացած մեղադրյալները դեպքի կապակցությամբ հերքել են իրենց մասնակցությունը: Մարո Մարտիրոսյանի գործով Գոռ Մինասյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, իսկ Կարո Մարտիրոսյանի վերաբերյալ խափանման միջոց կիրառված չէ: Մասնավորապես՝ իրավական խնդիր է, երբ անձը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, բայց իր նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ»:

Կարապետյանը ներկայացրեց նաեւ վեճի նախապատմությունը. «Կարո Մարտիրոսյանը նշել է, որ հողային խնդիր են ունեցել դեռեւս 2018 թվականին, եւ այդ խնդիրը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով է շարունակվել, մասնավորապես՝ Կարո Մարտիրոսյանը եւ նրա ընտանիքի անդամները Գոռ Մինասյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ արատավոր տեղեկություններ են տարածել, եւ դա է դրդապատճառ հանդիսացել: 2018 թվականի հողային խնդիր կա Մարտիրոսյանների ընտանիքի եւ Գոռ Մինասյանի միջեւ, որը հետագայում շարունակվել է դատարանում՝ մի քանի հայցեր են ներկայացված: Կարո Մարտիրոսյանին փորձել են սպանել, իսկ Մարո Մարտիրոսյանին նույն օրը՝ առավոտյան, մարմնական վնասվածքներ են պատճառել, ֆիզիկական ներգործություն, ինչպես նաեւ՝ մեղադրանք կա Գոռ Մինասյանի գույքը դիտավորությամբ վնասելու եւ խուլիգանություն կատարելու վերաբերյալ»: Մեղադրյալ Գոռ Մինասյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանը մեր հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ քրեական գործերի շրջանակներում այս պահին զերծ կմնա որեւէ մեկնաբանություն անելուց:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը «Հայաստան» դաշինք․ իշխանությունը փորձում է ճնշումների միջոցով ապահովել վերարտադրություն Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը․․․ ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Արթուր Օսիպյանի գործով նյութերը ոստիկանությունից փոխանցվել են Քննչական կոմիտե Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է. BBC Ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանության կազմակերպած բեմադրությունն է․ Բեգլարյան Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել իր երկրում Ռուսաստանի դեսպանին Ինչու են ձերբակալել Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Օսիպյանին «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլական լոգիկա՝ եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես ու դասալիք. Կարպիս Փաշոյան Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am