Կիսամերկ ուկրաինուհին հարձակվել է Չեխիայի նախագահի վրա (տեսանյութ)
Femen շարժման կիսամերկ ակտիվիստուհին հարձակվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա այն պահին, երբ վերջինը ընտրատեղամասում քվեարկելիս է եղել։ Չեխիայի նախագահի պահակազորի աշխատակիցներն անմիջապես գետնին են տապալել ուկրաինուհուն և ձերբակալել նրան:
Նշենք, որ Չեխիայում նախագահական ընտրություններ են անցկացվում:
