Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Հուսիկ Բ․-ն իր վարած «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր միչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները ամուսիններ են։
