Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմննադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է. «Տարածաշրջանը կրկին կանգնած է մի վտանգավոր սահմանագծի վրա։ Շուրջ 21 ժամ տևած Իրան-ԱՄՆ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության։

Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ։ Սա շատ ավելի վտանգավոր մի վիճակի` կառավարվող անորոշության, սկիզբ է։ Երբ պատերազմը չի ավարտվում, բայց նաև չի շարունակվում ամբողջ ուժով, երբ խաղաղությունը չի հաստատվում, բայց նաև չի բացառվում, աշխարհը մտնում է ամենավտանգավոր փուլերից մեկը. այն փուլը, որտեղ սխալ հաշվարկը կամ արկածախնդրությունը կարող է ավելի արագ պայթեցնել իրավիճակը, ընդ որում ավելի ուժգին ու անդառնալի։
Այսօր հենց այդ կետում է մեր տարածաշրջանը։ Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք, որն այսօրվա Հայաստանում, այս կառավարման ներքո, անտեսվում է։

Իրանը մեզ համար պարզապես հարևան չէ։ Իրանը մեզ համար աշխարհաքաղաքական հավասարակշռության առանցք է։ Երբ այդ առանցքը դառնում է անկայուն, Հայաստանը հայտնվում է ճնշման տակ։ Անվտանգային ճնշում, տնտեսական ճնշում, տրանսպորտային և էներգետիկ ճնշում։ Հորմուզի նեղուցում լարվածությունը նշանակում է գների աճ, գների աճը նշանակում է ներքին սոցիալական լարվածություն, իսկ տարածաշրջանային անկայունությունը՝ արտաքին քաղաքական ռիսկերի կտրուկ մեծացում։

Սա շղթայական գործընթաց է, որը սկսվում է մեզանից դուրս, բայց շատ արագ հասնում է մեզ։

Եվ այստեղ ամենակարևոր հարցը սա է՝ արդյո՞ք մենք ունենք պետություն, որը կարող է այսպիսի պայմաններում հաշվարկել, կանխատեսել և գործել։Որովհետև նման ժամանակներում քաղաքականությունը պետք է դադարի լինել PR, դադարի լինել ներքին անձնական ու նեղ խմբային առաջնահերթությունների սպասավոր, և պետք է վերածվի այն բանի, ինչ իրականում պետք է լինի. պետության գոյության կառավարման արվեստի։

Այսօր աշխարհը մտնում է նոր վերադասավորումների փուլ։ Ովքեր ունեն սթափ միտք և ռազմավարական խորություն՝ դիմանում են։ Ովքեր ապրում են օրվա հարմարություններով՝ կորուստներ են կրում` գրեթե միշտ անվերադարձ։
Հայաստանի համար սա սոսկ հերթական նորություն չէ։ Սա հերթական փորձությունն է։
Եվ այս փորձության պատասխանն էլ նույնն է. կամ մենք թոթափում ենք ապազգայինն ու ձևավորում ենք պետական մտածողություն, կամ շարունակում ենք մուրալ խաղաղություն և ենթարկվել ուրիշների որոշումներին։
Այլ տարբերակ պարզապես չկա»։

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը «Հայաստան» դաշինք․ իշխանությունը փորձում է ճնշումների միջոցով ապահովել վերարտադրություն Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը․․․ ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Արթուր Օսիպյանի գործով նյութերը ոստիկանությունից փոխանցվել են Քննչական կոմիտե Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է. BBC Ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանության կազմակերպած բեմադրությունն է․ Բեգլարյան Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել իր երկրում Ռուսաստանի դեսպանին Ինչու են ձերբակալել Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Օսիպյանին «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլական լոգիկա՝ եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես ու դասալիք. Կարպիս Փաշոյան Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am