Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի հիմնական սնուցիչը, պատկերավոր ասած՝ «էներգիայի աղբյուրը», լսարանն է: Ու կապ չունի, թե պայմանական լսարանն իրեն ինչպես է վերաբերվում՝ արհամարհում է («փաշինյաներեն»՝ առ է համարում), անտարբե՞ր է, աստվածացնո՞ւմ է (մեղա, մեղա), թե՞ հայհոյում է: Կարևորը՝ կոնտենտն է ու լսարանը:

Բայց միայն լսարանը քիչ է:

Ու ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, թե՛ հատկապես հիմա ու այս վերջին տարիներին պարզապես ամենօրյա ռեժիմով օրակարգ է ձևավորում, օրակարգ է գեներացնում, օրակարգ ու լրահոս է լցնում: Ինչպե՞ս: Փաշինյանը ուտում է, «չելենջ» է անում, սկանդալ է սարքում, խաբում է, սուտը՝ ստի վրա է ասում, անընկալելի ու հատկապես վիճահարույց արտահայտություններ անում, գոռգոռում, ձեռքերը թափահարում, անգամ՝ ձևական ու կեղծավոր «ներողություն» խնդրում, պարում, թմբուկ զարկում և այլն, և այլն: Հա, ու որքան բովանդակազուրկ, այնքան՝ լավ:

Ու նրա այդ դրսևորումներն ու ինքնադրսևորումներն ուղեկցվում են անպայման ինչոր շրջանակների մեղադրելով: Կարևոր չէ, թե հատկապես որ շրջանակներին: Մի օր դա կլինեն «նախկինները», մեկ այլ անգամ՝ Եկեղեցին, մի ուրիշ անգամ՝ Ռուսաստանը, «մութ ուժերը», պատմական կերպարները, վերջապես՝ «հպարտ քաղաքացին»:

Ու ընդդիմադիրները, հասարակության՝ ադեկվատ շրջանակները անդրադառնում են նրա ասածներին, հակադարձում են, երբեմն՝ նաև ոչ մեջբերելի, բայց դրսևորվածին համարժեք արտահայտություններով: Կարճ ասած՝ արձագանքում են: Ու ստացվում է այնպես, որ այդ եղանակով էլ է Փաշինյանն օրակարգի «առաջին էջում»: Դե, ինչ-որ տեղ բնական է, մարդիկ, առհասարակ, ոչ միայն բանական, այլև հուզական են: Հնարավոր չէ, որ տարբեր թեմաների շուրջ չարձագանքեն: Արձագանքում են, չարձագանքել չեն կարող, ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողում է:

Բայց կա մեդալի նաև հակառակ կողմը: Ու այնպես չէ, որ միայն Փաշինյանը տեխնիկական զինանոց ունի: Երբ ուսումնասիրում ես ընդդիմության հիմնական դերակատարների առավել նկատելի դրսևորումները, ակնհայտ է դառնում, որ նախ՝ նրանք լիովին կարող են ոչ միայն օրակարգ ձևավորել, այլև կարող են ձևավորել ոչ «կրկեսային», այլ բովանդակությամբ բազմապատիկ նշանակալի ու իսկապես լուրջ օրակարգ: Երկրորդ՝ այն դեպքերում, երբ օրակարգ են ձևավորել ընդդիմադիրները, ինքը՝ Փաշինյանն ու իր ՔՊ քարոզիչները անպայման անդրադարձել են, արձագանքել են, ոմանք նույնիսկ հիստերիկ դրսևորումներ են ունեցել:

Մյուս կողմից՝ դիտարկելով ընթացիկ դրսևորումները՝ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իր քարոզչական երկրորդ, երրորդ էշելոնները քիչ է ասպարեզ հանում: Կան ինքը ու էլի մի քանիսը (մի ձեռքի մատների վրա հաշված), որոնց վրա էլ դրված է քարոզչական լուծը քաշելու գործը: Մյուսներին Փաշինյանն ակնհայտորեն չի վստահում, հատկապես, որ Փաշինյանն էլ հիանալի գիտի, որ նրանց ասպարեզ գալը ավելի շատ նոր խնդիրներ ու վնասներ է բերում իրեն, քան՝ օգուտ:

Ի՞նչ հետևություններ են բխում վերը նշված դիտարկումներից:

Նախ՝ ընդդիմության հիմնական խնդիրը այս փուլում պետք է լինի օրակարգ ձևավորելը (ավելի ճիշտ՝ օրակարգն ու լրահոսն իրենցով անելը): Մեծ հաշվով, հիմնական ընդդիմադիր ուժերը ձևակերպված առաջարկություններ (օրակարգային կարևոր բաղադրիչներ) ունեն՝ լինեն դրանք Սամվել Կարապետյանի առաջարկությունները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը թե, ասենք, «Հայաքվեի» ներկայացրած մոտեցումները: Թվարկված բոլոր ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն ունեն ամենակարևորը՝ ասելիք: Փաշինյանն ու ՔՊ-ն չունեն այդ ասելիքը: Ընդդիմադիրները հասարակությանն ունեն առաջարկելու բաներ: Իսկ Փաշինյանը ոչինչ չունի առաջարկելու՝ ընտրակաշառքից ու պատերազմից բացի:

Փաշինյանի ասածն այն է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի:

Ընդդիմության ասելիքը նաև այն պետք է լինի, որ եթե իրենք ընտրվեն, ապա պատերազմ չի լինի, այլ հակառակը՝ Փաշինյանն ինքն է պատերազմի ու պարտության սիմվոլ: Այստեղ, ի դեպ, վիճելու բան էլ չկա, պարզապես պետք է ասել ճշմարտությունը, ինչն, ի դեպ, հիմնական ընդդիմադիր ուժերը, կարծես, սկսել են անել: Ընդհանրապես, ընդդիմությունը հիմնական մեկ խնդիր ունի՝ պարզապես հանրությանն ամենօրյա ռեժիմով ներկայացնել իրականությունը: Իշխանությունը կարող է միայն ստել:

Ու այդ հակադրության մեջ թե՛ ողջամտորեն, թե՛ հուզական առումով, կարծում ենք, ընդդիմությունն է շահողը:

Մի խոսքով, պարզապես, պետք է ստիպել, անել այնպես, որ իշխանություններն ստիպված լինեն հակադարձել, անդրադառնալ, նույնիսկ հարձակվեն ընդդիմության վրա: Ամենօրյա ռեժիմով: Նման պայմաններում նախ՝ Փաշինյանն ու իր արբանյակ «մեկ-երկու հոգին» զուտ ֆիզիկապես չեն հասցնելու այդ ամենի ետևից: Երկրորդ՝ գնալով ավելի դյուրագրգիռ ու հիստերիկ են դառնալու: Այսինքն, պետք է սեփական օրակարգը ձևավորել այնպես, որ իշխանությունն ստիպված լինի անդրադառնալ ընդդիմության առաջադրած թեզերին, մոտեցումներին, գաղափարներին, գործողություններին, ակցիաներին ու մեղադրանքներին, այլ ոչ թե հակառակը:

Փաշինյանի ու ՔՊ-ի նման իշխանությունը իրականում խոցելի է: Շատ խոցելի: Նրանք ապրում են շատ բարակ ապակուց տան մեջ: Դա մի իշխանություն է, որը մեղավոր է պատերազմ հրահրելու, հազարավոր հայ զինվորների ու սպաների մահվան մատնելու, համաժողովրդական ջանքերով տասնամյակներով կուտակված ռազմական ուժն ու սպառազինությունը փոշիացնելու և թշնամուն թողնելու, աններելի տարածքային ու մարդկային կորուստների, հարյուրավոր եկեղեցիներ ու սրբավայրեր թշնամուն ու վերջինիս պղծությանը հանձնելու, ազգային արժեքներն ուրանալու և համազգային ինստիտուտները ծանակելու, պատմական հիշողությունը նենգախեղելու նպատակային փորձեր անելու, թշնամուն շահեկան «ծրագրեր» առաջ հրելու մեջ:

Ու սա դեռ ամբոջական ցանկը չէ:

Ունենալով նման «թիվ մեկ մեղավոր»՝ ընդդիմության համար ո՛չ կադրային, ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ էլ տեխնոլոգիական առումով պետք է որ բարդ չլինի՝ առաջադրված խնդրի լուծմանը հասնելը: Կրկնենք՝ պարզապես ճշմարտությունն ասելը: Փաշինյանն ուղղակի չպիտի հասցնի արձագանքել բոլոր կողմերից իր ուղղությամբ նետվող մեղադրանքներին:

Բայց միայն մեղադրանքները չեն: Դա շատ պարզունակ մոտեցում կլիներ:

Ընդդիմադիրները, այո, ունեն իրական առաջարկություններ: Այդ առաջարկությունները պետք է բերել առաջին պլան: Այդ մոտեցումների շուրջ պետք է ձևավորել քննարկումներ: Մոտավորապես՝ 1-ը 5-ի հարաբերակցությամբ:

Ու ոչ մի դեպքում չպետք է մտնել Փաշինյանի հետ բանավեճի մեջ: Չպետք է փորձել նրա մանիպուլ յատիվ ու ստաշարան «խաղի» մեջ մտնել: Պարզապես օրակարգ թելադրել, օրակարգ գեներացնել՝ բոլորով, յուրաքանչյուրն իր ոճով ու իր տեսլականով:

Մի խոսքով՝ Փաշինյանին, այսպես ասենք՝ հաղթահարելը ամենևին էլ անլուծելի խնդիր չէ: Մնում է, որ ընդդիմադիրները կենտրոնանան ու հանրային ուշադրությունը սևեռեն նրա վրա, թե ինչ են անում ու առաջարկում իրենք, այլ ոչ թե՝ հասարակության կողմից արդեն իսկ ակնհայտորեն մերժվող Փաշինյանը:

Հա, մեկ էլ, լավ կլինի, որ առանձին շրջանակներ, որոնք իբր ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, դադարեցնեն այլ ընդդիմադիրների վրա ցեխ շպրտելու գործելաոճը… Եթե, իհարկե, նրանց նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը չէ:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am