Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ
Դիտել նաև
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Հայտնել են ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը
«The Wall Street Journal»-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել է, որ «Իրանի վրա հարձակումների համար փոխհատուցումը, բոլոր պատժամիջոցների վերացումը և Պարսից ծոցում ԱՄՆ բոլոր ռազմական բազաների փակումը» Թեհրանի կողմից որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի ավարտի պայմաններ առաջադրված պահանջների շարքում են։
Ըստ այդմ՝ Իրանը նաև պահանջում է երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի։
«The Wall Street Journal»-ը նաև հաղորդում է, որ Իրանի պահանջները ներառում են Պարսից ծոցում նոր համաձայնագրեր, որոնք թույլ կտան Իրանի Իսլամական Հանրապետությանը մաքսատուրքեր գանձել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա։
