Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հերթական հայտարարությունը, թե նման խումբը պետք է աջակցի Հայաստանի վարչապետի աշխատակազմին և Անվտանգության խորհրդին՝ կիբերհարձակումներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլ յացիաներին դիմակայելու համար, առաջին հայացքից կարող է թվալ Հայաստանին օգնելու և ժողովրդավարությունը զարգացնելուն միտված քայլ։ Բայց իրականում այն շատ հակասական (մեղմ ասած) նախաձեռնություն է, քանի որ բացահայտում է մի շարք հակադիր ընկալումներ և շահերի բախումներ։ Ժամանակակից աշխարհում «հիբրիդային սպառնալիք» հասկացությունը լայնորեն կիրառվում է՝ նկարագրելու համար այն գործողությունները, որոնք միավորում են ռազմական, կիբեր, տեղեկատվական և քաղաքական գործիքակազմերը՝ առանց դասական պատերազմի սահմանները հատելու։ Այս մոտեցումը հատկապես ակտիվորեն կիրառվել է եվրոպական քաղաքական դիսկուրսում՝ վերջին տարիներին ձևավորելով այն ընկալումը, որ ժողովրդավարական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, կարող են ենթարկվել արտաքին միջամտությունների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեղեկատվական և կիբեր մակարդակներում։

Սրա շրջանակներում ԵՄ-ի կողմից նման խմբերի ուղարկումը տարբեր երկրներ ներկայացվում է որպես «դիմակայունության» բարձրացման միջոց, ինչը նախկինում կիրառվել է նաև Մոլդովայում։ Այդ մոդելը ենթադրում է պետական ինստիտուտների կարողությունների զարգացում՝ ճգնաժամերի կառավարման, ապատեղեկատվության դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում։ Սակայն ինչպես Մոլդովայի դեպքում, այնպես էլ Հայաստանի պարագայում այս նախաձեռնությունը ընկալվում է ոչ միանշանակ, և հասարակական ու քաղաքական ամենատարբեր շերտերի կողմից սուր քննադատությունների թիրախ է դառնում։ Քննադատական դիրքորոշում ունեցող շրջանակները նշում են, որ այստեղ առկա է որոշակի պարադոքս՝ արտաքին ազդեցություններից պաշտպանելու նպատակով հրավիրվում է մեկ այլ արտաքին դերակատար, ինչը կարող է ոչ թե ամրապնդել, այլ հակառակը՝ թուլացնել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։

Այս տրամաբանության համաձայն, եթե ընտրական համակարգը պաշտպանության տակ է դրվում արտաքին ուժի ներգրավմամբ, ապա ինքնին առաջանում է հարց՝ որքանո՞վ է այդ համակարգը ինքնուրույն և արդյո՞ք այն հենց արտաքին ազդեցություն չէ։ Այս հարցադրումը հատկապես կարևոր է փոքր և միջին պետությունների համար, որտեղ ինքնիշխանության հարցը հաճախ սերտորեն կապված է ներքաղաքական լեգիտիմության հետ։ Քննադատները նաև ընդգծում են, որ «հիբրիդային պատերազմի» գաղափարը երբեմն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ ստեղծելու համար արտաքին սպառնալիքի ընկալում, որը կարող է ծառայել ներքաղաքական նպատակների։

Այս տեսանկյունից առաջ է քաշվում այն պնդումը, որ նման նախաձեռնությունները կարող են օգտագործվել իշխանությունների կողմից՝ սեփական դիրքերը ամրապնդելու կամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը սահմանափակելու համար՝ հղում անելով արտաքին միջամտությունների վտանգին։ Սա հատկապես ընդգծում է «քարտ-բլանշի» գաղափարը, ըստ որի, արտաքին աջակցությունը կարող է վերածվել անվերապահ քաղաքական աջակցության, ինչը կարող է խաթարել մրցակցային քաղաքական դաշտը ու դեռ ավելին՝ վնաս հասցնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Նման իրողությունն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, քան արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Հայաստանի դեպքում ընտրություններից առաջ ԵՄ-ի կողմից ֆինանսավորման և հատուկ առաքելությամբ խումբ ուղարկելու հարցը ձեռք է բերում նաև աշխարհաքաղաքական չափում։ Երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում, որտեղ տարբեր ուժային կենտրոններ ունեն իրենց շահերը և ազդեցության մեխանիզմները։ Այս պայմաններում ցանկացած արտաքին դերակատարի ակտիվացում ներքաղաքական գործընթացներում անմիջապես ընկալվում է նաև որպես աշխարհաքաղաքական ազդակ։


Մյուս կողմից՝ իրականում հիբրիդային սպառնալիքի հնարավորությունը չափազանցված է, ԵՄ-ն Հայաստանի օրվա իշխանությունների հետ միասին այն հորինում է, միֆականացնում, «հիբրիդային» թշնամու կերպար ստեղծում, իսկ հետո ցույց է տալիս, թե «քաջաբար» պայքարում է դրա դեմ։ ԵՄին ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարությունը հետաքրքիր չէ, այլ միայն տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է հետաքրքիր։ Արդյունքում ստացվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ փաստացի իրականացվում է հիբրիդային միջամտություն:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Զախարովայի կոշտ քննադատությունը՝ Փաշինյանի ԵԽ-ում ելույթին (video) Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սաուդյան Արաբիան հայտնել է Էր Ռիադում տուժածների մասին Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am