Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ

Երեքշաբթի գիշերը Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը նպատակային հարվածով Իրանը կանգնեցրեց աննախադեպ համակարգային ճգնաժամի առջև։

Բանն այն է, որ Խամենեիի սպանությունից հետո, այդ երկրի այսպես կոչված՝ «խորքային պետության» ղեկը ստանձնել էր հենց Լարիջանին:

Նա միաժամանակ մոտ էր և՛ այսպես կոչված պահպանողականների, և՛ չափավոր բարեփոխիչների ճամբարներին:

Լարիջանին էր կոորդինացնում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը:

Իր ձեռքում էին գտնվում երկրի տարբեր ինստիտուտների կոորդիանացիայի աշխատանքները:

Փաստացի երկրում առաջացել էր կառավարման երկու բևեռ.

-մեկը Լարիջանիի գլխավորությամբ բոլոր ինստիտուտների կոորդիանացիան էր, մյուսը՝ երկրի գլխավոր ուժային կառույցի ՝ԻՀՊԿ-ի ղեկավար կառույցն էր, որը գլխավորում էին չորս գործիչներ՝

-ԻՀՊԿ-ի ներկայիս փաստացի ղեկավար Ահմադ Վահիդին

- ԻՀՊԿ-ի նախկին ղեկավար Մոհամմադ Ալի Ջաֆարին

-ԻՀՊԿ-ի հետախուզական կառույցի նախկին ղեկավար Հոսեյն Թաեբը և

-Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Այս արմատական խմբի խոսնակը հենց Ղալիբաֆն է համարվում:

Սակայն վերջինս չունի այն միաձնյա հեղինակությունը, ինչն ուներ Լարիջանին:

Փաստացի Լաիրջանիի սպանությունից հետո երկրի նախագահ Փեզեշկյանը հայտնվում է առկախված վիճակում:

Քանզի Լարիջանին էր համարվում նրա հիմնական աջակցող օղակը:

Իսրայելի որոշումը՝ սպանել Լարիջանիին, նպատակ ուներ ոչնչացնել այդ երկրի չափավոր խմբի ներկայացուցչին, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա այդ խմբի միջոցով համաձայնության գալ:

Իսկ որ նման ակնարկ անում էր վերջերս Թրամփը, տեսանելի էր:

Այսպիսով Իսրայելի նպատակն է կազմալուծել Իրանի կառավարումը, որպեսզի այն հայտնվի ԻՀՊԿ-ի միջին օղակի սպաների ձեռքում և երկիրը կորցնի ընդհանուր կառավարման համակարգը:

Հրեաներին վերջնականապես կհաջողվի հասնել այդ նպատակին, եթե սպանվեն նաև վերը նշված երեք զինվորականներն ու խորհրդարանի խոսնակը:

Ըստ իսրայելական շրջանակների, այդ դեպքում Իրանում փաստացի կվերանա կենտրոնական կառավարումը և կսկսվի ԻՀՊԿ-ի աստիճանական փլուզման գործընթացը՝ դրանից բխող հետևանքներով:

Սակայն, եթե գործընթացները նման ուղղությամբ չզարգանան և ԻՀՊԿ-ը իր միջից մշտապես կարողանա նոր ղեկավարներ հրապարակ բերել, ապա դա կնշանակի, որ ԱՄՆ-ն կարող է հայտնվել պերմանենտ պատերազմական գործողության մեջ, որի արդյունքում այս պատերազմը կնմանվի վիետնամական պատմությանը:

Սակայն 21-րդ դարում, նոր Վիետնամը դժվար թե մարսվի, քանզի նավթի գների աճը կարող է հանգեցնել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որի արդյունքում մի շարք երկրներում առաջ կգան քաղաքական լուրջ ճգնաժամեր:

Եվ, առաջին հերթին, այս ամենը չի ներվի Թրամփին և նրա թիմակիցներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am