ԵԽ հարթակը կոչ է արել ՀՀ կառավարությանը վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունը
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է արել․
«2025թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել էր Հայաստանում լրագրողների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատությունից զրկման առթիվ
Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։
ԵԽ հարթակը կոչ էր արել ՀՀ կառավարությանը՝
Մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու և գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը։
Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունն ու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ազատումը՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան։
Բացատրել «Antifake.am»–ի լրագրողական սարքավորումների առգրավման հիմքերը և ապահովել դրանց վերադարձը։
Տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»։
Պատասխան ներկայացնելու համար ՀՀ կառավարության համար սահմանվել էր եռամսյա ժամկետ՝ մինչև սույն թվականի մարտի 11-ի։
ԵԽ հարթակի կայքում առկա տեղեկությունից երևում է, որ ժամկետը բաց է թողնվել և մինչ այժմ ՀՀ կառավարությունից որևէ պատասխան չի ստացվել»։
