Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ArmLur կայքի հետ զրույցում երեկ մի սենսացիոն հայտարարություն արեց։

«Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան, սպառողներին խաբեն», — ասաց նախարարը։

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն նախարարը հրաժարվեց պատասխանել, փաստեր և անուններ ներկայացնել։

Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթը իր կառավարական աղբյուրներից պարզեց, որ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը ՍիՓիԷս ընկերությունն է, որը դիզվառելիքի շուկայում հնաբնակներից է։

ՍիՓիԷս ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Տեղեկացնենք՝ «Սի փի էս էներջի գրուպ»-ը պատկանում է Աշոտ Սալազարյանին, որը իր բիզնեսը սկսել է 1994 թվականից։ Այս ընթացքում ընկերությունների անունները փոխվել են՝ «Քաղ Պետրոլ Սերվիս», «Սիթի Պետրոլ Գրուպ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», սակայն բրենդը նույնն է՝ CPS։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է»։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Զախարովայի կոշտ քննադատությունը՝ Փաշինյանի ԵԽ-ում ելույթին (video) Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սաուդյան Արաբիան հայտնել է Էր Ռիադում տուժածների մասին Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Իրանը մեկ պատճառով չի խփում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը․ ՊՆ նախկին նախարար (video) Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կան վիրավորներ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են N12․ Բեն Գուրիոյի մոտակայքում իրանական հրետակոծության հետևանքով վնասվել են մի քանի մասնավոր ինքնաթիռներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am