Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասվող ընտրությունների շեմին, ի թիվս այլ «մեթոդների», Նիկոլ Փաշինյանը կիրառում է նաև «քարոզչական» առնվազն երկու գործիք: Առաջինը վերաբերում է նրան, որ այս կամ այն անձի նկատմամբ շինծու «գործերով» նպատակ է հետապնդվում հնարավորինս ավելի շատ «անցանկալի» անձանց լռեցնել, «աչքը վախեցնել», մի խոսքով՝ հեռու պահել ակտիվությունից:

Արդյունքում գնալով ավելի հաճախակի են դառնում որևէ մի բառի, որևէ մի գրառման համար քրեական վարույթ նախաձեռնելու օրինակները: Ճիշտ է՝ այդ «գործերը» անհեթեթ են, անհիմն ու շինծու, բայց իշխանություններն առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Իսկ նպատակի մասին նշեցինք:

Երկրորդ «գործիքը» նպատակ ունի հասարակության մեջ, առավել ևս՝ որոշակի ակտիվություն դրսևորողների շրջանում ձևավորել ապատիայի մթնոլորտ: Բացի, մեղմ ասած, հավատ չներշնչող «սոցհարցումների» տվյալներ հրապարակելուց և 50, 60, 65 տոկոս ստանալու «նպատակների» մասին բարձրաձայնելուց, իշխանությունները կիրառում են նաև այլ միջոց: Այս դեպքում նրանք օգտագործում են ոչ թե քպականներին, նույնիսկ ոչ թե մերձքպական սատելիտներին, այլ մարդկանց, որոնք վերջին շրջանում դիրքավորվել են իբրև «Նիկոլին քննադատողներ»: Վերջիններս «պատահական» հանդիպումների ժամանակ «ձեռքի հետ» առաջ են քաշում այն միտքը, թե՝ «ես էլ եմ սրանց դեմ, բայց, դե, հասկանում ենք, որ ամեն ինչ որոշված է, արդեն ընտրված են»: Ավելին, նույն «գործիքների» միջոցով նույնիսկ թվեր են շրջանառում՝ մի քիչ ավելի պակաս, քան 2018-ին ստացածն է, բայց էլի բավականին «սոլիդ» ու ֆանտաստիկայի ժանրից: Զուգահեռաբար, կարևոր են համարում հիմնական ընդդիմադիր ուժերի մասին հեգնանքով խոսել, թե՝ «հա, դեմ եմ սրանց, բայց դե, ախր, ո՞վ գա՝ X-ը, Y-ը, Z-ը»: Հաշվարկը պարզ է. եթե նման «զրույցների» արդյունքում 10-ից գոնե 1-ը հավատա, ուրեմն կհամարեն, որ «միսիան» կատարված է:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am