ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա
ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը և ստեղծում էկոլոգիական աղետ, որը սպառնում է ոչ միայն Իրանին, այլև հարակից երկրներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Պայթյունների արդյունքների, ոչնչացված ռազմական տեխնիկայի, շինարարական աղբի և կոյուղաջրերի շերտը կհանգեցնի ջերմոցային գազերի աննախադեպ արտանետման, հողի, ստորերկրյա ջրերի և մերձափնյա ծովային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը ոչ միայն Իրանում, ինչպես երևի կարծում են չարակամները, այլև ողջ տարածաշրջանում, իսկ հետո դա դուրս կգա տարածաշրջանի սահմաններից»,- ընդգծել է Զախարովան։
