Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան
«Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու եւ ինչեր է ոչնչացնելու»,-այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ միաժամանակ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելուն և քրեական վարույթին։
«Ինչ վերաբերում է այդ քրեական վարույթին և ինձ վրա դրա ազդեցությանը: Ինձ ճանաչող ցանկացած մեկը երեւի կհասկանա, որ դա ուժեղ քամի չէ, անգամ մեղմ զեփյուռ էլ չէ եւ ավելի շատ ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի: Այսպես կոչված, նախազգուշական կրակոց է` ուղղված խմբագիրներին, լրագրողներին, հրապարակախոսներին, բացահայտորեն իրենց քննադատողներին: Եթե անգամ այդ զանգվածի մի 5 տոկոսն էլ ազդվի ու հետեւություններ անի, ուրեմն սույն քրեական վարույթով իրենց համար ցանկալի արդյունքին հասած կլինեն: Բայց դատելով այսօրվա արձագանքներից, վստահ եմ` զրո արդյունք է տալու, եթե չասենք` հակառակն էֆեկտն է ունենալու»,- գրել է նա։
