Հալեպում տեղի ունեցած զազրելի հանցագործության հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Խոսքը վերաբերում է հալեպահայ ուսուցչուհի և նվիրված մայր Մարալ Խշուաճյանի սպանությանը, որը տեղի էր ունեցել Շեյխ Թահա շրջանում գտնվող հանգուցյալի բնակարանում։
«Արևելք»-ի Հալեպի աղբյուրի համաձայն՝ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ։
Մեղադրյալը եղել է ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը՝ Գրիգոր Խշուաճյանը, տարբեր առիթներով մեծ աջակցություն էր ցուցաբերել նրան։
Ներկայումս շարունակվում է նախաքննությունը, և այս ծանր սպանության գործը հանձնված է իրավապահ մարմիններին՝ գտնվելով նրանց ուշադրության կենտրոնում։
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը