Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին անազատության մեջ ամիսներ շարունակ պահելու կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

«Բագրատ Սրբազանի դեմ սանձազերծվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն՝ կազմակերպված պետական լծակներ ունեցողների կողմից։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականն է, ով մեր ազգի արյան, կորուստների ու պետական նվաստացման օրերին գիշեր ու ցերեկ կանգնած էր ժողովրդի կողքին։ Հենց այս անկոտրում տեսակի ու ճշմարտությունը ճակատին ասելու համար էլ նա այսօր դարձել է գլխավոր թիրախ։

Պետք չէ խաբվել կեղծ իրավական փաթեթավորումներով։ Այստեղ օրենք ու արդարադատություն չկա։ Կա ընդամենը վախկոտ և երկիրը կործանման տանող մի ուժի կեղտոտ պատվեր։ Նրանք նպատակ ունեն բանտել ու լռեցնել մի ձայն, որը մերկացնում է իրենց ապազգային էությունը։ Նրանք փորձում են արմատախիլ անել մեր վերջին դիմադրության օջախը՝ Հայոց Եկեղեցին։

Սրբազանին ազատազրկված պահելը բացահայտ ահաբեկչություն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի և յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ։ Երբ օրվա իշխանությունը բանտ է նետում նման հոգևոր առաջնորդի, նա ուղիղ հարվածում է մեր ազգային ողնաշարին։

Սա պետական մակարդակով իրականացվող հոգևոր ցեղասպանություն է, որն իրականացվում է թշնամու ծափահարությունների ներքո։

Իշխանությունը սարսափում է։ Սարսափում է անկաշառ մարդկանցից, ճշմարտությունից և այն հեղինակությունից, որը չի կարող գնել կամ ծնկի բերել։ Այս վարչախումբը վաղուց տրորել է բոլոր կարմիր գծերը. սա այլևս հակաեկեղեցական դրսևորում չէ, սա ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես կազմաքանդել ու մասնատել Հայաստանը։

Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք՝ անհապաղ աղբանոց շպրտել այս շինծու մեղադրանքները և դադարեցնել Բագրատ Սրբազանի հանդեպ իրականացվող քաղաքական հաշվեհարդարը։ Այս խայտառակության յուրաքանչյուր նոր օր ավելացնում է այս իշխանության պատմական մեղքն ու ապագա դատավճռի ծանրությունը։

Սթափվե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը՝ դուրս գալ թմբիրից։ Այսօր լռելը հավասարազոր է դավաճանության։ Լռողը կիսում է այս հանցագործության մեղքը և վաղը անխուսափելիորեն դառնալու է այս նույն մսաղացի հերթական զոհը։

Հայոց Եկեղեցին կոկորդի ոսկոր է սրանց համար, քանի որ պահանջում է հավատք, պատիվ ու պատասխանատվություն՝ արժեքներ, որոնք իրենք վաղուց ուրացել են։ Բայց հիշե՛ք. Եկեղեցին ոչ մեկի գրպանի խաղալիքը չէ, որ փորձեք վախեցնել ու ծառայեցնել ձեր օրակարգին։ Նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել Եկեղեցու և նրա նվիրյալ սպասավորների վրա, կործանվելու են պատմության և բարոյականության աղբանոցում։

Բագրատ Սրբազանին պաշտպանելը մեկ հոգու փրկելու հարց չէ։ Սա կենաց ու մահու կռիվ է մեր տեսակի, մեր արժանապատվության և մեր պետության վերջին բաստիոնի համար։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բագրատ Սրբազանին և դադարեցնել Հայոց Եկեղեցու դեմ ուղղված այս խայտառակ արշավը։ Վերստին հիշեցնում ենք՝ Հայոց Եկեղեցին լռեցնելու փորձ անողները դատապարտված են պատմության և բարոյականության անվերադարձ մերժմանը»։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը քարտեզը ցույց է տալիս, ասում՝ «առը ձեզ»․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Նիկոլը վաղը կասի՝ ձեր 10-13 տարեկան աղջիկներին ուղարկեք Թուրքիա, որ պատերազմ չլինի․ Թովմասյան (video) ԱԲՍՈՒՐԴ․Ինչպես են Ռուբեն Վարդանյանի հեռախոսը Բաքվում անջատել՝ թույլ չտալով խոսել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ (video) Հնարավոր է իջեցնել գազի գինը․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց (video) Փաշինյանը բռնի ուժով վախեցնում է մարդկանց, բայց էլ հնարավոր չէ (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը «խցկվել է» սիսիանցու տուն․ ի՞նչ է եղել ներսում․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջերկրական ծովի շրջաններից նոր ցիկլոն է մոտնում․ տեղումներ կլինեն Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան Համաշխարհային քաղաքացիական ավիացիան լուրջ դժվարությունների է բախվում Իրանի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի ներդրումների հաշվին է հնարավոր եղել մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնել․ Ռոբերտ Քոչարյան (video) «Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ նրան ծեծի է ենթարկել ծնողներից մեկը Դրանք սաղ սուտի բաներ են․ Ադրբեջանի աչքերը չի ուռել․ գիտեն՝ ինչ են անելու (video) Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց. Հայր Ռուբեն Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Արթուր Խաչիկյան Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ Նոր Նորքի փողոցները լիճ են դարձել (video) Երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա. Արթուր Դանիելյան Տեղումները կլինեն զգալի «Անպտղության հաղթահարման ծրագիր․ արդյունավետությո՞ւն, թե՞ չարդարացված սպասումներ» Հրդեհ՝ Դուբայի օդանավակայանում․ թռիչքներ չկան Դրա «վայնասունը» առաջինը դնում էին հարյուրավոր «արդար ու օբյեկտիվ» ՀԿ-ները Հիմա թվերով ասեմ՝ ինչ ահռելի ներդրում է արել Ռուսաստանը մեր տնտեսության մեջ․ Ռոբերտ Քոչարյան (video) Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am