Երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը գրում է. «Սատանան երբեք մարդ չի սպանել: Սա փաստ է այնքանով, որքանով դավանաբանական երևույթը կարող է փաստ լինել: Սատանան խաբում է, մեղադրում է, և իհարկե գայթակղում է, դրդում է մեղքի, այդ թվում մահացու մեղքերի, բայց երբեք չի սպանում:

 Մինչդեռ Աստված սպանել ու սպանում է անընդհատ, մասսայաբար, առանձնահատուկ դաժանությամբ: Սոդոմ և Գոմոր քաղաքների ողջ բնակչությանը Աստված այրել է, հետո` հեղեղել: Սոդոմից փախչող Ղովտի կնոջը նա ասաց, որ հետ չնայի, ու նրան աղե արձան դարձրեց, երբ այդ կինը ետ նայեց: Եգիպտոսի բոլոր առաջնեկ որդիներին է սպանել, այդ թվում քնած մանուկներին: Աստված հրամայել է հրեաներին սպանել քանանացիների բոլոր տղամարդկանց, կանանց, մանուկներին, տարեցներին և նույնիսկ կենդանիներին: Աստված «պատռեց երկիրը, բացեց գետինը և կուլ տվեց» Մովսեսին քննդատատած 3 մեծ տոհմ: Արջերի միջոցով նա 42 երեխա պատառոտեց մարգարե Եղիսեի ճաղատ գլուխը ծաղրելու համար: Դե ջրհեղեղով բոլոր մարդկանց ոչնչացնելու պատմությունը բոլորդ էլ լսած կլինեք:

Պատմության մեջ մինչ օրս բոլոր մահերը, ինչպես նաև բոլոր հիվանդությունները և տառապանքները Աստծուց են: Սատանան դրդում է մեզ մեղքի, մեղքը գործելու դեպքում Աստված մեզ պատժում է: Ընդ որում, սատանային նույնպես, բնական է, Աստված է ստեղծել ու դեմը չի առել, չի արգելել նրան գայթակղել Աստծո զավակներին:

Հիմա, եթե վերոհիշյալ «փաստերը» և օբյեկտիվ իրողությունները դիտարկես առանց քրիստոնեական ենթատեքստի, ստացվում է՝ սատանան մեծ հումանիստ է, իսկ Աստված` մի մոլեռանդ տականք է: Ընդ որում, հենց կեղծ քրիստոնեական քարոզն էլ առանձնանում է իրականից իր կոնտեքստով: Կյանքն առհասարակ առանց կոնտեքստի մեկնաբանելը սատանայական հնարք է: Եթե մարդ ես սպանել, սատանիստները քեզ միանգամից կհռչակեն մարդասպան (բայց չեն պատժի!!) և կդրդեն այլոց քեզ նույնպես մեղադրել, մինչդեռ Աստծո հրեշտակները կբացահայտեն կոնտեքտը, որտեղ դու, սպանելով մեկին, փրկել ես երկու կյանք ու հետևաբար կարդարացնեն: Հակառակն էլ կա՝ աջ ու ձախ սեր խոստովանողին ու բոլորին սիրահետողին սատանիսները կփառաբանեն և կգայթակղեն այլոց միանալ սիրարշավին, իսկ Աստված դա կհամարի մեղքերի հանդեպ անտարբերության դրսևորում և երկնքից կրակ և ծծումբ կլցնի դրանց զավակների վրա, ու սա կլինի իրական սիրո դրսևորում: Կարևորը կոնտեքտն է:

Նույն կերպ մեզ են հիմա համոզում, որ կա խաղաղություն, բայց երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա:

 Առանց կոնտեքստի կա թոշակ, պարգևավճար, ասֆալտ ու դպրոց, իսկ կոնտեքստով կա վարկ, որը մարելն անհնար է, 200 փակված դպրոց սահմանամերձ գոտիներում ու դավադրաբար հանձնված հայրենիք մեկ երրորդ, որը քո անվտանգության և հետևաբար խաղաղության միակ երաշխիքն էր:

Խաբող, զրպարտող ու գայթակղող սատանայի վիժվածքները կան, դրանք բոլորիս աչքի առաջ են: Ակնհայտ է, որ կա նաև Աստված, ով սարսափելի պատիժների է արժանացնում նրանց, ովքեր գայթակղվում են սատանիստների կողմից: Իսկ ո՞ւր են Աստծո զավակները…

Գալիք կիրակին Գալստյան կիրակին է, օրվա խորհուրդը համբերությունն է՝ «Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:13)»:

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ «Հրապարակ» Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Արգելքը չի վերացվել․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am